twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պուտինի այցը Բաքու՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր բնույթի համատեքստում Մաթանաթ Նասիբովայի վերլուծությունը

20 Օգոստոսի 2024 12:12

Օգոստոսի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, այցի շրջանակներում նախատեսվում էր միջկառավարական փաստաթղթերի ստորագրում և բանակցությունների արդյունքներով երկրների ղեկավարների համատեղ հայտարարություն։ Նշենք, որ սա Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների արդեն երրորդ հանդիպումն է այս տարվա սկզբից։ Ավելի վաղ նախագահները ապրիլին հանդիպել էին Մոսկվայում, իսկ այնուհետև հուլիսի սկզբին՝ Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Հիշեցնեմ, որ Ռուսաստանի ղեկավարը վերջին անգամ Ադրբեջան էր այցելել 2018 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ նա մասնակցել է միջտարածաշրջանային համագործակցությանը նվիրված ռուս-ադրբեջանական իններորդ համաժողովին։

Վլադիմիր Պուտինի Բաքու ներկայիս այցը անցկացվում է նոր պայմաններում։ Վերջին վեց տարիների ընթացքում տարածաշրջանում իրավիճակը արմատապես փոխվել է։ 2020 թվականին Ադրբեջանը հաղթանակ տարավ Հայրենական պատերազմում։ Տարածքային ամբողջականության վերականգնման վերջին փուլը դարձավ 2023 թվականի սեպտեմբերին անցկացված հաջող հակաահաբեկչական գործողությունը, որի արդյունքում Ղարաբաղի տաարածաշրջանը լիովին ազատագրվեց անջատողական տարրերից։

Այս համատեքստում հարկ է նշել մի քանի առանցքային պահեր:

Ադրբեջանը՝ Ռուսաստանի հետ փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու վրա հիմնված կայուն բարիդրացիական հարաբերություններ ստեղծել կարողացած հետխորհրդային տարածքի երկրներից մեկն է։

Այս ֆոնին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև քաղաքական փոխգործակցությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Այն հանդիսանում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, որն ուղղված է խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Օրինաչափ է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլ նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը։

Ու ևս մեկ ոչ պակաս կարևոր փաստ, որին չենք կարող չանդրադառնալ։

Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցը տեղի է ունենում ռուս-ուկրաինական հակամարտության սրման ֆոնին։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ է պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Այն բանից հետո, երբ Եվրամիությունը դադարեցրեց ռուսական գազը Ուկրաինայի միջոցով գնելը, ԵՄ-ն այդ բացը լրացնելու համար ակտիվացրեց Ադրբեջանի հետ համագործակցության ջանքերը: Դիտարկվում է՝ ուկրաինական գազատարներով ադրբեջանական գազը տեղափոխելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ այս առաջարկը Եվրամիության կողմից առաջ է քաշվել Ուկրաինայի հետ միասին։

Այս ասպեկտը ակնառու ցուցադրում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության ճկունությունն ու բազմավեկտորությունը, ինչպես նաև նախագահ Ալիևի հաջող դիվանագիտությունը։

Դրա օրինակն է հանդիսանում նաև արդյունավետ հարաբերությունները Իրանի և մի շարք արևմտյան երկրների հետ՝ չնայած նրանց միջև գոյություն ունեցող լարվածությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում է այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են ԲՐԻՔՍ-ը և ՇՀԿ-ն, զարգացնելով համագործակցությունը Եվրոպական Միության և արևմտյան մյուս կառույցների հետ։ Առավել ևս, լինելով Չմիավորման շարժման ակտիվ անդամ՝ մեր երկիրը հետևողականորեն խուսափում է ցանկացած ռազմաքաղաքական դաշինքներին մասնակցությունից։

Բացի այդ, ուժի համաշխարհային առանցքային կենտրոնների շնորհիվ, ներառյալ Ռուսաստանի հետ ճշգրտված հարաբերություններին՝ Ադրբեջանը հաջողությամբ լուծել է իր առջեւ դրված բոլոր պատմական խնդիրները։ Դա նշում են նույնիսկ ուկրաինացի փորձագետները՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունը մեր երկրին թույլ է տվել ոչ միայն խուսափել Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման ասպարեզ դառնալուց, այլ նաև հասնել ազգային նպատակներին։

Անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի խաղաղարար նախաձեռնությունները չեն սահմանափակվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Մեր երկիրը ձգտում է գլոբալ մասշտաբով կայունություն և անվտանգություն ապահովելու, ինչը հաստատվում է ամուր և փոխշահավետ կապերով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Սա հաշվի առնելով, Ադրբեջանի դիվանագիտական ներուժը կարող է կարևոր դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործում։

Այս բոլոր գործոնները ակնառու ցուցադրում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության անկախությունը, որի հետ հաշվի են նստում համաշխարհային տերությունները։ Ռուսաստանի ղեկավարի պետական այցը Բաքու միայն հաստատում է այս փաստը՝ հանդիսանալով նշանակալից փուլ միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքերի ամրապնդմանն ուղղված դիվանագիտական քայլերի շարքում։ Սա նաև համապատասխանում է՝ համաշխարհային հիմնական դերակատարների հետ հավասարակշռված հարաբերությունների պահպանմանն ուղղված պաշտոնական Բաքվի հետևողական քաղաքականությանը։

Caliber.Az
Դիտումներ: 99

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Թանկարժեք իրերին՝ այո, Զանգեզուրի միջանցքին՝ ո՞չ։ Ցխվեդիանիի մեկնաբանությունը

82
16 Սեպտեմբերի 2024 19:21
2

Մոսկվա - Լոնդոն - Վաշինգտոն. բաժանված աշխարհի լրտեսական խաղերտր Նոր Սառը պատերազմը թեժ փուլ է սահում

67
16 Սեպտեմբերի 2024 16:54
3

Երևանը, օգնելով Մոսկվային խուսափել պատժամիջոցներից, խորացնում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին

53
17 Սեպտեմբերի 2024 12:57
4

Տգեղ դիվանագիտություն Սեժուրնեն ժամանել է Երևան

50
17 Սեպտեմբերի 2024 18:33
5

ԲՆԽ. Նիդեռլանդները շարունակում է խեղդել Կարիբյան ավազանի վեց պետությունների ժողովուրդների ազատությունը

46
16 Սեպտեմբերի 2024 13:15
6

Առաջին դպրոցական զանգը օկուպացիայից ազատագրված Շուշայում

46
16 Սեպտեմբերի 2024 11:57
7

Մենք մասնակցելու ենք COP29-ին Էմինե Էրդողանի հետ միասին. Գազիանթեփի քաղաքապետ Ֆաթմա Շահին

43
16 Սեպտեմբերի 2024 10:49
8

Շուշայում անցկացվում է Թուրքական աշխարհի հնագիտական ​​ինստիտուտների ասոցիացիայի 1-ին նիստը

42
16 Սեպտեմբերի 2024 16:20
9

«Երևանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները» Այխան Հաջիզադեն՝ Զանգեզուրի միջանցքի մասին

40
17 Սեպտեմբերի 2024 15:44
10

ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահին

38
17 Սեպտեմբերի 2024 09:06
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading