twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փարաջայով ռեւանշիստներ Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

06 Մայիսի 2024 15:20

Նույնիսկ մի տեսակ ձանձրալի է հետևել՝ իրենց ժողովրդին դեպի անդունդ մղելու հայ քահանաների հերթական փորձերին: Այս անգամ այդ իրապես խայտառակ գործով է սկսել զբաղվել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) «արցախյան» թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Նա հայտարարել է, որ «ղարաբաղցիները ուզում են ապրել իրենց հողի վրա և աչք չեն դնում ուրիշի ունեցվածքի վրա»։

Նման պարզունակ կեղծիք է նա հնչեցրել Երևանում կայացած «Հայաստանում ղարաբաղցիների խնդիրները և նրանց հայրենադարձության հնարավորությունները» թեմայով քննարկումների ժամանակ։ Փաստորեն, Երևանում այս միջոցառման հենց անցկացումն, ինչպես նաև թեմի անունը, որի անունից ստում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ արդեն սադրանք է հանդիսանում։ Որովհետև ոչ մի «արցախ» չի եղել, չկա և երբեք չի լինելու։ Կա միայն Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան։ Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ երաշխավորում է՝ մեր երկրի Ղարաբաղի տարածաշրջանի հայերի բոլոր սահմանադրական իրավունքների պահպանումը, եթե նրանք համաձայնվեն օրինականացվել, ստանալ ադրբեջանական փաստաթղթեր։ Բայց նրանք, ովքեր Հայաստանի անձնագրով ապօրինի և շուրջ երեք տասնամյակ ապրել են մեր երկրի ժամանակավոր օկուպացված տարածքներում, նախընտրեցին լքել մեր հողերը։ Եվ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այս ամենի մասին հիանալի գիտի, բայց գերադասել է ստել։

Նա գերադասել է չհիշել այն մասին, որ շուրջ երեսուն տարի հարյուր հազարավոր ադրբեջանցիներ զրկվել էին իրենց հողում ապրելու իրավունքից։ Նրանք չէին կարողանում վերադառնալ Շուշա, Խանքենդի, Լաչին, Քելբեջար, Ֆիզուլի, Աղդամ և Ադրբեջանի այլ տարածքներ, որոնք գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։ Պատմական արդարության հաղթանակը հնարավոր դարձավ՝ միայն 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի և Ղարաբաղում փայլուն կերպով իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում։

Ահա և Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեղծավորության ապացույցը, ում, անշուշտ, հայտնի է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրելու գործում ՀԱԵ-ի դերի մասին։ Եթե նա հանկարծ կորցրել է հիշողությունը, ապա հիշեցնեմ, որ նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, թեկուզ ոչ պաշտոնապես, բայց գրեթե անմիջապես դարձավ հայ անջատողական շարժման առաջնորդներից մեկը։ 1988 թվականի փետրվարի 25-ին Վազգեն Առաջինը Միխայիլ Գորբաչովին՝ այն ժամանակվա ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու պահանջով բաց նամակ հղեց։ Այսինքն, Ամենայն Հայոց Կաթողիկոսը անձամբ է ղեկավարել այն արշավը, որի նպատակն է եղել Հայաստանի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Համապատասխանաբար, մենք՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից պարզունակ ստի ևս մեկ ապացույց ունենք, ով երդվում է, որ հայերը «ուրիշների ունեցվածքի վրա աչք չեն դրել»։ Բայց չէ որ Վազգեն Ա-ն ունի հետևորդ՝ Գարեգին Բ-ն, ով զբաղված էր հենց նույն գործով. հրահրումով, հարևան պետության նկատմամբ տարածքային պահանջների արդարացմամբ, կանխամտածված ու պարզունակ ստի տարածմամբ։

Հիշենք, օրինակ, այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 7-ին։ Այդ ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելեցին մեր երկրի այն ժամանակվա օկուպացված տարածքներ։ Նրանք ժամանեցին այն ժամանակ, որպեսզի մխիթարեն օկուպանտներին չորսօրյա մարտերում պարտությունից հետո: Նրանք այդ ժամանակ եղել են նաև Շուշայում։ Հիմա նրանցից ոչ ոք չի համարձակվում ոտք դնել այնտեղ։ Բայց դա չի նվազեցնում նախկինում նրանց գործողությունների սադրիչ բնույթը: Հավելեմ, որ նույն այդ բանով էլ զբաղվել է նաև տխրահռչակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով իրեն մինչև 2021 թվականը դիրքավորում էր որպես Հայ առաքելական եկեղեցու «արցախյան» թեմի առաջնորդ։ Այո, նա Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախորդն էր, միայն այն տարբերությամբ, որ Պարգևին հաջողվեց գողանալ այնքան, որքան Աբրահամյանը չէր էլ կարող երազել։ Խոսքը միլիոնավոր դոլարների, շատ անշարժ գույքի և ուրիշ շատ բաների մասին է։

Վրթանես Աբրահամյանը, ըստ ամենայնի, պատրաստվում է փող աշխատել պատրանքների առևտրով։ Այո, դրա համար էլ նա բացահայտ անհեթեթություն է դուրս տալիս, քանի որ «Ղարաբաղցիները ուզում են ապրել իրենց հողում» կոչվող արշավի միջոցով կարող է մեծ գումար հավաքել աշխարհի հայության ներկայացուցիչներից։ «Նրանց առաջին նպատակն է՝ տուն վերադառնալ Քրիստոսի հավատքով և հաղթանակով»,- ասել է նա:

Եվ սա ոչ պարզապես սադրիչ հայտարարություն է։ Սա փարաջայում այս սադրիչի աշխատանքային ծրագիրն է։ Նույն ծրագիրն ունեն նաև ՀԱԵ բոլոր քահանաները, մասնավորապես՝ ՀԱԵ-ի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը։ Նա հիմա ակտիվորեն պղտորում է ջուրը՝ Հայաստանի քաղաքացիներին կոչ անելով խափանել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը հանդիսանում է կարևոր փուլ Բաքվի և Երևանի միջև մեծ խաղաղ պայմանագրի ստորագրման առումով։ Սա այն է, ինչ եղել է, կա և կլինի ամենասարսափելի մղձավանջը հայ ազգայնականների, սադրիչների, այդ թվում նույնիսկ նաև առաջին հերթին ՀԱԵ ղեկավարության և քահանաների համար: Բայց նրանց բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։
Հյուր սյունակագիրների կողմից արտահայտած տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:

Caliber.Az
Դիտումներ: 221

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

84
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading