twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փարիզն ու Երևանը պատերազմ են գնում Մոսկվայի վրա Ռուսական հատուկ ծառայությունների սենսացիոն տվյալները

13 Հունվարի 2023 19:17

Պաշտոնական Երեւանի անհետեւողական պահվածքը, երեւանյան քաղաքական գործիչների հարձակումները Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ-ի վրա գնալով ավելի շատ զայրույթ են առաջացնում Մոսկվայում։ Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին Վալդայի ֆորումի ժամանակ Վլադիմիր Պուտինը բառացիորեն գլանակով անցավ Փաշինյանի վրայով։ Դեկտեմբերին, Երևանի հայտնի դեմարշից հետո, Հայաստանի վարչապետի վրայով գլանակով անցավ արդեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը։ Եվ, վերջապես, հունվարի 10-ին Փաշինյանի ասուլիսից հետո ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մի շարք հարվածներ հասցրեց Հայաստանի կառավարությանը։

Իհարկե, Հայաստանի նկատմամբ Մոսկվայի շփոթմունքն ու դժգոհությունը միանգամայն հասկանալի է՝ մենք այսքան տարի ձեզ խնամել ու փայփայել ենք, իսկ դուք այնքան անշնորհակալ հայտնվեցիք։ Այնուամենայնիվ, Հայաստանն ու երախտագիտությունը՝ անհամատեղելի բաներ են, ինչի մասին է վկայում և՛ ադրբեջանցիների, և՛ թուրքերի տխուր փորձը։ Հիմա եկել է Ռուսաստանի հերթը, որը լրջորեն խրված է Ուկրաինայում և դժվար թե ի վիճակի է իր հաշվին շարունակել խնամել Հայաստանին և առավել եւս՝ առաջ մղել նրա «միացումային» ցանկությունները։ Եվ քանի որ Երևանում սովոր են քիթը քամու ուղղությամբ պահել, այնտեղ որսացին այդ պահը և բառիս բուն իմաստով ընլացքում սկսեցին կոշիկները փոխել, պարզ լեզվով ասած՝ նախաձեռնեցին սյուզերանի փոխարինում։ Բարեբախտաբար, ստիպված չեղան երկար ժամանակ փնտրել նոր տիրոջը՝ ֆրանսիացի «քույրը» պատրաստ է «քարերի երկիրը» վերցնել իր ֆինանսական և ռազմաքաղաքական խնամակալության տակ։ Հենց դրանով է բացատրվում անցյալ տարի բացահայտ դարձած ֆրանսիացիների հավակնությունները Հարավային Կովկասում։

Որոշակի զանգեր առաջ էլ են եղել, բայց որպես ելակետ կարելի է վերցնել Պրահայի գագաթնաժողովը, երբ Մակրոնն ու Փաշինյանը հանկարծ որոշեցին եռակողմ ձևաչափը (Ալիև-Միշել-Փաշինյան) վերաձևաչափել քառակողմի՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։ Բանակցությունների ընթացքում Հայաստանն ու Ֆրանսիան փորձեցին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ օգտվելով սահմանային վերջին միջադեպերից։ Բայց հինգ ժամ տևած երկփուլ քառակողմ (Ալիև, Փաշինյան, Մակրոն և Միշել) հանդիպման արդյունքները հստակորեն արտացոլեց արդյուքային հայտարարությունը, որից դատելով, Ադրբեջանի վրա ճնշումը ոչ մի ազդեցություն չունեցավ։ Արդեն մեկ շաբաթ անց Մակրոնը հանդես եկավ կեղծ և սադրիչ հայտարարություններով, որտեղ Բաքվին մեղադրեց «սարսափելի պատերազմ հրահրելու մեջ»։ Դրանով հանդերձ Մակրոնը ցույց տվեց, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը նրան քիչ է հետաքրքրում։ Նրա համար սա ընդամենը մանիպուլյացիա է Հարավային Կովկասի տարածաշրջան ներթափանցելու և այստեղից Ռուսաստանին դուրս մղելու համար։ Դրա համար նա օգտագործում է ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵՄ տարբեր առաքելությունների սեղմումով։

Ի դեպ, սրա վրա այսօր ուշադրություն են դարձնում նաեւ ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած Տելեգրամ ալիքները, որոնք նշում են, որ Փաշինյանի համար միևնույն է թե ինչ կստանա՝ դոլար, թե եվրո։ «Ֆրանսիայի դրդապատճառները, դրանով հանդերձ Հայաստանի իշխանությունները դժվար թե ուսումնասիրել են, քանի որ ԵՄ խաղաղապահ առաքելության ծածկույթը, որն իբր նվազեցնում է ադրբեջանա-հայկական սահմանին էսկալացիայի վտանգը, միամիտ տեսք ունի»,- մասնավորապես, գրում է «Սիլովիկի» Տելեգրամ ալիքը։ .

Այստեղ հարկ է հիշել պարսկական դեսպանի հետ կայսր Նապոլեոնի 1807 թվականի մաիսի 4-ին կնքված պայմանագիրը։ Պայմանագիրն ուղղված էր Ռուսական կայսրության դեմ։ Նապոլեոնը հույս էր դնում նրա վրա, որ Պարսկաստանը, ցանկանալով վերադարձնել Վրաստանը, երկրորդ ճակատ կբացի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այսինքն, հասարակ լեզվով ասած, ֆրանսիացիները որոշ անհուսալի դերակատարների միջոցով մեր տարածաշրջանը ներթափանցելու փորձ ունեն՝ սեփական նպատակների համար, որոնցից մեկը Ռուսաստանից դուրս մղելն է։

Ռուսաստանի ուժային կառույցներին մոտ կանգնած այդ նույն Տելեգրամ ալիքների տվյալներով, ԵՄ-ն Փարիզի ճնշման տակ նոր առաքելություն է պատրաստում հայ-ադրբեջանական սահմանային գոտում, որի թիվը կհասնի մինչև 400 մարդու։ Դժվար չէ կռահել, որ նրանց թվում կլինեն հատուկ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր տիրապետում են այդ թվում նաև հայերեն և ռուսերեն լեզուներին։ Այդ առաքելությանը ղեկավարում է ֆրանսիացի դիվանագետը, ԵՄ-ի արտաքին կապերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսը, ով անցյալ տարվա դեկտեմբերին արդեն այցելել է Հայաստան և հանդիպել Փաշինյանի հետ։

Ի դեպ, հունվարի 10-ին հայրենական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հասկացրել է, որ նա տեղյակ է ԵՄ-ի նոր առաքելության իրական նպատակներին։ Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են և հանդիպումներ են անցկացնում, և, ըստ առկա տեղեկությունների, փետրվարին ԵՄ առաքելությունն արդեն մեծ կազմով, առանց Բաքվի հետ համաձայնեցնելու կուղարկվի Հայաստան։ Պետության ղեկավարի խոսքով, առանց Ադրբեջանի համաձայնության Հայաստան ԵՄ-ի նոր առաքելություն ուղարկելը չի բարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը և միևնույն ժամանակ բացասաբար կանդրադառնա ԵՄ-ի հովանու ներքո ընթացող բանակցությունների վրա։

Եթե նայենք ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ Երևանի մի շարք վերջին հայտարարություններին, ինչպես նաև հաշվի առնենք Գյումրիի 102-րդ ռազմաբազան շրջափակելու հայ ազգայնականների վերջին փորձը, ապա պատկերը լիովին պարզ է դառնում՝ ռուսները պետք է հեռանան, և նրանց տեղը պետք է զբաղեցնեն ֆրանսիացիները։ Բայց Ռուսաստանին հենց այնպես Հայաստանից չես հեռացնի, հարկավոր է հզոր առիթ։ Ըստ ռուսական ուժային կառույցներին մոտ կանգնած այդ նույն Տելեգրամ ալիքների տվյալների՝ Արևմուտքը՝ ի դեմս Փարիզի, կարող է փորձել երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ հրահրելով նոր բախումներ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվ քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը դժվար թե միջամտի Երեւանի կողմից, ապա դա վերջինիս հիմք կտա Մոսկվային մեղադրել «ոչ դաշնակցային» պահվածքի մեջ և պահանջել ռուսական զորքերը դուրս բերել Գյումրիից։

Այս մասին են վկայում Հայաստանի վարչապետի բոլոր վերջին գործողությունները։ Մասնավորապես, հունվարի 10-ին մամուլի ասուլիսում նրա անսպասելի հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ ավանդական «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները և կոնկրետ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում վերջինիս անվտանգությունը, այլ, հակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում հանրապետության համար»։

Պատմությունը կրկնվում է։ Փարիզն այժմ արդեն ոչ թե պարսիկների, այլ հայերի ձեռքով է փորձում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ապակայունացնել այն և այնտեղից հեռացնել Ռուսաստանին, որպեսզի տարածաշրջանում նոր մոդերատորը դառնա Ֆրանսիան։ Հավանաբար, ավելորդ կլինի բացատրել, որ իրադարձությունների նման զարգացումը ձեռ չի տալիս ոչ միայն Մոսկվային, Անկարային, այլ նաև Բաքվին։ Ակնհայտ է, որ եթե Փարիզի և Երևանի նման քաղաքականությունը նկատում ենք մենք, ապա դժվար թե այդ աղմուկը չնկատվեր Մոսկվայում։ Եվ ՌԴ ԱԳՆ-ում այսօրվա ճեպազրույցը, որի ժամանակ Մարիա Զախարովան բավական ոչ դիվանագիտորեն խիստ հանդիմանության է ենթարկել Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև իրավապահ մարմիններին մոտ կանգնած Տելեգրամ ալիքներից ստացված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Մոսկվայում բոլորը տեսնում և նշում են։ Բայց թե Նախաթոռ քաղաքը ինչ միջոցներ կձեռնարկի ձեռքից դուրս պրծնող վասալի նկատմամբ՝ արդեն ցույց կտա ամենամոտ ժամանակը։ Դրանում կասկած չկա։ Պուտինը դավաճանություն չի սիրում…

Caliber.Az
Դիտումներ: 422

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

121
20 Դեկտեմբերի 2024 20:09
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

116
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

102
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

76
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

70
21 Դեկտեմբերի 2024 11:19
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

65
20 Դեկտեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading