twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փոթորիկների ու հրդեհների մեջ Ադրբեջանը՝, որպես կայունության կղզյակ

16 Ապրիլի 2024 11:20

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կրում են գլոբալ և անդառնալի բնույթ։ Սառը պատերազմի ավարտից հետո տիրող և ԱՄՆ-ի գլոբալ հեգեմոնիայի վրա հենվող միջազգային անվտանգության համակարգը քայքայվում է: Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են մարտահրավեր նետել Միացյալ Նահանգների, որպես միակ գերտերության կարգավիճակին։ Ամերիկան իր հերթին ձգտում է ապացուցել, որ դեռ վաղ է հաշիվներից հանել իր առաջնորդությունը։

Եվրոպան, մի կողմից, վախենալով լինել Նահանգների կողմից լքված, մյուս կողմից՝ դրանում տեսնելով որպես ինքնիշխան ուժի կենտրոն ինքնահաստատվելու շանս, նույնպես անցկացնում է բարդ խաղ։ Այնպիսի երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Իրանը, Բրազիլիան և Թուրքիան, նույնպես փորձում են մեծացնել իրենց միջազգային նշանակությունը։

Եվ ահա, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում առճակատումը դարձել է ուժի երկու պայմանական կենտրոնների՝ հավաքական Արևմուտքի և Գլոբալ Հարավի բաժանարար գիծը։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ աստված մի արարսցե և քարտեզի վրա կարող է հայտնվել ևս մեկ, թերևս, գլխավոր թեժ կետ՝ Թայվանը և Հարավչինական ծովը, որտեղ բոլոր ընթացիկ հակամարտությունների ուրվագծերը ձևավորող երկու ժամանակակից հսկաներ՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը անմիջականորեն կբախվեն։

Փաստորեն սկսվել է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ չնայած մենք նկատում ենք լարվածությունը նաև աշխարհի այլ մասերում, օրինակ՝ Աֆրիկայում, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ, ինչպես և նախկինում, և աշխարհաքաղաքական տեսաբանների պատկերացումներին լիովին համապատասխան, պատերազմը հիմնականում նորից ընթանում է Եվրասիայի անծայրածիր տարածքում և այս մայրցամաքում հեգեմոնիայի համար։ Զարմանալի չէ, որ այս կատակլիզմներում ներգրավված են մեր երկրի երկու խոշոր հարևանները՝ Ռուսաստանը և Իրանը, մեկը՝ անմիջականորեն Ուկրաինայի հետ հակամարտությամբ, մյուսը՝ առայժմ Մերձավոր Արևելքում վստահված ուժերի միջոցով, չնայած Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Թել Ավիվի վերջերիս հարձակմանը և դրա հաջորդած Իսրաելին՝ Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածներին, կարծես թե, այդ տարածաշրջանային ուժին ձգում է հրեական պետության հետ անմիջական հակամարտության մեջ։

Այս հակամարտությունների ֆոնին իսկապես տարօրինակ կլիներ, եթե ինչ-որ մեկը չուզենար Հարավային Կովկասը նետել պատերազմի հնոցի մեջ։ Դրա համար կան շատ պատճառներ՝ և՛ տարածաշրջանի ռազմավարական դիրքը գլոբալ տրանսպորտային ուղիների վրա, և՛բնական հարստությունը, և՛ մոտիկությունը աճող աշխարհաքաղաքական հավակնություններով դերակատարներ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ:

Ահա և մենք տեսնում ենք, թե ինչպես երրորդ ուժերը չեն հրաժարվում՝ Հայաստանի ձեռքով Ադրբեջանին հակամարտության մեջ ներքաշելու իրենց փորձերից։ Ցավոք, այս երկիրը օգտագործվում է որպես տարածաշրջանի ապակայունացման գործիք։ Օգտվելով հայ վերնախավերի մեջ տիրող ռեսենտիմենտի զգացումից՝ արևմտյան երկրները այս պետությանը ներքաշում են իրենց ռազմաքաղաքական ազդեցության ոլորտի մեջ։ Սրա մեջ միանգամայն տեղավորվում է ԵՄ, այսպես կոչված, քաղաքացիական, բայց իրականում հետախուզական առաքելության ներդրումը Հայաստանում, որն անընդհատ ավելացնում է անդամների թիվը, և չնայած իր անվանը՝ արդեն ներառում է նաև Կանադայի ներկայացուցիչին։ Այս փաստն արդեն ամենաթափանցիկ կերպով ԵՄ-ի առաքելությունը վերածում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Հայաստանի ռազմականացման գործում առաջատար դեր է խաղում աշխարհում թուրքաֆոբիայի և իսլամաֆոբիայի հենակետը՝ մակրոնական Ֆրանսիան, որը վերահսկում է Հայաստանին զենքի մատակարարումները։ Արևմուտքի Հարավային Կովկաս ներթափանցելու քաղաքականության ևս մեկ և, թերեւս, ամենավառ ցուցադրությունն է դարձել այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան-ԱՄՆ հանդիպումը, որի ժամանակ փակ դռների հետևում քննարկվում էր «քարերի երկրի» հետագա ռազմականացումը։

Հարկ է նշել, որ այդ բանակցությունները հանդիպել են՝ մեր տարածաշրջանի երկրների մեծ մասի կողմից կտրուկ մերժման։ Ադրբեջանը դեռ այս հանդիպման անցկացումից առաջ կտրուկ արձագանք է տվել։ «Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայամետ դիրքորոշումը կարող է այդ երկրում նրա վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստանին կաջակցեն Ադրբեջանի դեմ կրկնակի հնարավոր սադրանքների մեջ։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Իսկ նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում հայտարարեց, որ ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպման ոչ թափանցիկ նախապատրաստումը, դրա ոչ ներառական բնույթը և այն, որ այն չի հետաձգվել, չնայած Ադրբեջանի արդարացի մեկնաբանություններին՝ կհանգեցնի՝ ոչ թե խաղաղության և համագործակցության Հարավային Կովկասում, այլ բաժանարար գծերի ծագման և վերջնական հաշվով լարվածության։

Եղբայրական Թուրքիան ԱԳՆ-ի հայտարարության մեջ նույնպես ընդգծել է, որ «ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանային վեճերի կարգավորման համար»։

Բրյուսելում հանդիպման առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովայի մեկնաբանություններում ի թիվս այլ հարցերի, պարունակում էին նաև հետևյալ խոսքերը. «Այնտեղ ոչ թե միջնորդության մասին է խոսք գնում, այնտեղ խոսք է գնում, առաջինը, իրավիճակը ապակայունացնելու, երկրորդը, իրավիճակը տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակահատվածներին վերադարձնելու մասին»։

Իրանը առայժմ լռում է, չնայած այս իրավիճակը, այսինքն՝ Արևմուտքի մուտքը տարածաշրջան, հարվածում է այդ թվում նաև նրան։

Սակայն, նպատակադրվելով Հայաստանի երկարաժամկետ ռազմականացնելուն՝ երրորդ կողմերը չեն հրաժարվում նաև՝ այստեղ և հիմա տարածաշրջանը համաշխարհային պատերազմի հնոցի մեջ նետելու փորձերից։ Հենց դրանով է բացատրվում պայմանական սահմանին Ադրբեջանի դեմ Հայաստանի ԶՈւ-ի չդադարվող սադրանքները։ Մեր երկրին հաջողվում է քաղաքական և կետային ռազմական միջոցառումների համադրությամբ մարել այդ սադրանքները։ Բարեբախտաբար, Ադրբեջանը հասել է իր հիմնական նպատակին՝ ազատագրել է օկուպացված տարածքները, ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սակայն, կարելի է հեշտությամբ պատկերացնել, թե որքան դժվար կլիներ սառնասրտություն պահպանել, եթե մենք չկարողանայինք հասնել այս նպատակներին մինչև համաշխարհային հրդեհի բռնկումը, եթե Երևանի սադրանքներն իրականացվեին Ղարաբաղի օկուպացիոն բանակի հետ շփման գծում։ Բաքուն ժամանակին կտրեց գլխավոր խնդրահարույց հանգույցը, «Երկաթե բռունցքով» շարքից հանեց տարածաշրջանում հակամարտությունների կառավարման հիմնական լծակը՝ այդպիսվ բարենպաստ պայմաններ ստեղծելով ողջ Հարավային Կովկասի կայուն զարգացման համար։ Ղարաբաղյան խնդրի լուծումը էլ ավելի ամրապնդեց Ադրբեջանի անվտանգությունը։

Այսպիսով, Ադրբեջանը իրենից ներկայացնում է որպես փոթորիկի մեջտեղում նավարկող կայուն նավ։ Նախագահ Իլհամ Ալիևը, 2023 թվականի մայիսի 10-ին, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին ուղղված ուղերձում ասել է. «Հիմա աշխարհում ամենուր տեղի են ունենում պատերազմներ, բախումներ, առճակատումներ, մենք դա ամեն օր տեսնում ենք։ Ադրբեջանը՝ կայունության կղզի է, անվտանգության կղզի։ Սա նույնպես մեծ հաջողություն է, և ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի, քանի որ անկախության առաջին տարիներին մենք դժվարին օրեր ենք ապրել»։

Նշելով այս կարևոր գործոնը՝ կցանկանայի նշել ևս մեկ էական նրբերանգ։ Ադրբեջանի արժեքը ոչ միայն նրա կարգավիճակի մեջ է, այլեւ նաև այն դասի մեջ, որը նա տվել է աշխարհին, հատկապես իրենց պետությունը ամրապնդել ձգտող երիտասարդ պետություններին։ Հենց մեր երկիրն է հանդիսանում ճիշտ օրինակ ընդօրինակելու համար այն ամենում, ինչ վերաբերում է աշխարհում իրեն ճիշտ դիրքավորելուն, կապերի հաստատմանը, դրանք իր օգտին օգտագործելուն, քաղաքական, դիվանագիտական և ռազմական մեթոդների կիրառման օպտիմալ հավասարակշռության մեջ, մի խոսքով, ռազմավարության բարձր մակարդակ:

Caliber.Az
Դիտումներ: 161

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

COP29. Համաշխարհային առաջնորդները Բաքվի գագաթնաժողովում Ուղիղ հեռարձակում

161
12 Նոյեմբերի 2024 13:28
2

Ալիև. Երևանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, դա Հայաստանի որոշումն է

98
11 Նոյեմբերի 2024 20:52
3

СOP29-ը Բաքվում. տեղի է ունեցել բացման արարողությունը ՖՈՏՈ/ՎԻԴԵՈ/ԹԱՐՄԱՑՎԱԾ

93
11 Նոյեմբերի 2024 16:15
4

Այսօր Ադրբեջանում մեկնարկում է COP29-ը

91
11 Նոյեմբերի 2024 09:52
5

COP29. Բաքուն պատրաստ է առաջնորդությանը, նորարարություններին և միջազգային համագործակցությանը Մուխթար Բաբաևը՝ «Arab News»-ի համար

91
11 Նոյեմբերի 2024 14:30
6

Ալիևն ու Միրզիյոևը մասնակցել են Խանքենդիում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը տեսակապի միջոցով

85
13 Նոյեմբերի 2024 16:13
7

Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին

84
13 Նոյեմբերի 2024 11:30
8

Շոլցը զանգահարել է Ալիևին

79
11 Նոյեմբերի 2024 08:51
9

Ալիեւը կոչ է արել զարգացած երկրներին՝ օգնել փոքր կղզի պետություններին

77
13 Նոյեմբերի 2024 14:03
10

Ալիևը COP29-ում. Ադրբեջանը վերականգնեց արդարությունն ու իր ինքնիշխանությունը

70
12 Նոյեմբերի 2024 15:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading