Ֆուադ Նաջաֆլի. Հայաստանի կողմից Արազ գետի աղտոտումը շարունակվում է մինչ օրս
Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Նախչըվանում՝ «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» թեմայով գիտագործնական կոնֆերանսում ասել է՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին։
Նա նշել է, որ Հայաստանի կողմից Արազ և Շիր արխը գետերում մետաղների թունավոր արտանետումների հետևանքով հարյուրավոր չվող թռչուններ և ձկներ են սատկել. «Արազ գետի աղտոտումը Հայաստանի կողմից շարունակվում է առ այսօր։ Սա հանգեցնում է ափամերձ տարածքների կենդանական և բուսական աշխարհի ոչնչացմանը: Բույսերի և կենդանիների շատ տեսակներ կանգնած են լիակատար անհետացման վտանգի առաջ։ Դիտարկումները ցույց են տալիս, որ գետի ջուրը պղտորվել է։ Սակայն Հայաստանը դեռ շարունակում է վնասել շրջակա միջավայրին»։
Ֆուադ Նաջաֆլին հավելել է, որ վերջերս Շահբուզի շրջանում ականի պայթյունից բնակչի վիրավորվելը նույնպես Հայաստանի նենգ քաղաքականության արդյունքն է։