twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ֆրանսիացիները արջի ծառայություն են մատուցում հայերին» Արման Շուրաևը՝ Caliber.Az-կայքում

22 Հունվարի 2024 15:43

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ղազախ քաղաքագետ և հասարակական գործիչ Արման Շուրաևի հետ։

- Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք Ֆրանսիայի Սենատի կողմից հերթական հակաադրբեջանական բանաձեւի ընդունումը։

- Կարծում եմ, որ Ֆրանսիայի Սենատի կողմից սադրիչ բանաձեւի ընդունումը հանդիսանում է հայկական ազդեցիկ լոբբիի ջանքերի արդյունքը, որի ցուցմունքով են ղեկավարվում ֆրանսիացի քաղաքական գործիչները։ Այնուամենայնիվ վստահ եմ, որ Եվրամիության երկրները կմերժեն Ֆրանսիայի Սենատի անհիմն պահանջները, քանի որ նրանցից շատերի մոտ հաստատվել են գործարար և գործընկերային հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Սենատի բանաձեւը նույնիսկ նվազագույն աջակցություն չի ստանա եվրոպական այլ պետությունների կողմից:

- Կոնկրետ ինչի՞ է փորձում հասնել մակրոնական Ֆրանսիան։

- Իմ կարծիքով, Ֆրանսիայի միակ նպատակը՝ Ադրբեջանի դեօկուպացված տարածքները որպես օկուպացիա և «Հայաստանի տարածքային ամբողջականության» վրա հարձակում ներկայացնելն է, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ այլ միջազգային կազմակերպություններ Ղարաբաղը որպես Հայաստանի մաս չեն ճանաչել։ Ընդհակառակը, Ղարաբաղը՝ Հայաստանի կողմից օկուպացիայի բոլոր տարիներին պահապանել է, որպես Ադրբեջանի ժամանակավոր օկուպացված տարածքի իր կարգավիճակը։ Իսկ Փարիզը ամեն կերպ ապարդյուն փորձում է այս ամենը միջազգային հանրությանը ներկայացնել ճիշտ հակառակը։

- Ֆրանսիան կկարողանա արդյո՞ք Հայաստանի միջոցով խցկվել Կովկաս։

- Չեմ կարծում, որ ֆրանսիական կողմի նման փորձերը հաջողությամբ կպսակվեն։

- Դուք Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարման հետ կապված՝ հնարավոր եք համարում արդյո՞ք Բաքվի եւ Երեւանի միջեւ նոր բախումներ։

-Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարումները զուտ սադրանք է։ Իրականում ֆրանսիացիները հայերին մատուցում են արջի ծառայություն, քանի որ վերջին տարիների իրադարձությունները հստակ ցույց են տվել՝ տարածաշրջանում ադրբեջանական բանակի համընդհանուր առավելությունը և Ադրբեջանի պետության տարածքային և այլ շահերը ամուր պաշտպանելու Բաքվի կարողությունը։ Ես հնարավոր եմ համարում, որ Բաքվի և Երևանի միջև Ֆրանսիայի կողմից հրահրված բախումների դեպքում Ադրբեջանը կարող է երկու երկրների միջև ստեղծել ինչ-որ բուֆերային (50-100 կմ) գոտի։

- Ղազախական հասարակությունը ինչպե՞ս է ընկալել Ֆրանսիայում Խուրշուդբանու Նաթավանի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի ակտը։

- Իհարկե, վանդալիզմի այս հրեշավոր արարքը վրդովմունք առաջացրեց ղազախական հասարակության մեջ։ Վանդալիզմի ցանկացած դրսեւորում արժանի է համընդհանուր դատապարտման՝ անկախ այն վայրից, որտեղ այն տեղի է ունենում։ Կրկնակի վրդովեցուցիչ է, որ Ֆրանսիան իրեն դիրքավորում է որպես իբր ժողովրդավարական պետություն:

- Վերջին շրջանում Փարիզը սկսել է ակտիվ քաղաքականություն վարել նաև Կենտրոնական Ասիայում։ Փարիզին որքանո՞վ է հաջողվել ամրապնդել իր դիրքերը այդ տարածաշրջանում։

- Չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ-որ լուրջ դիրքեր ունի Կենտրոնական Ասիայում։ Համենայնդեպս, ես չէի ասի, որ Ֆրանսիան ինչ-որ հեռանկարներ ունի, օրինակ, Ղազախստանի հետ կապված։ Եթե միայն ատոմային էներգետիկայի ոլորտում հետաքրքրությունը։ Հետևաբար, վաղաժամ է խոսել Կենտրոնական Ասիայի հետ կապված Փարիզի ինչ-որ մեծ ծրագրերի մասին։

Caliber.Az
Դիտումներ: 195

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

84
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading