Քաղաքականություն
A+
A-
Արգենտինայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ադրբեջանի ԱԳՆ
15 Օգոստոսի 2022 17:35
Ադրբեջանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Մարիալես Բելուչին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչության պետ Ռամիլ Ռզաևին։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանում Արգենտինայի դեսպանությունը։
Ռամիլ Ռզաևը վստահություն է հայտնել, որ այս նշանակումը կամրապնդի բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը Ադրբեջանի և Արգենտինայի ժողովուրդների և կառավարությունների միջև։
Caliber.Az
Դիտումներ: 116