Ռաշադ Բայրամով. Աղալը գյուղի մոտ 90 տնտեսություն օգտվում է գերարագ ինտերնետից
Ներկայումս Աղալը գյուղի մոտ 90 տնտեսություն օգտվում է գերարագ ինտերնետից։ Պայմաններ են ստեղծվել մյոս բաժանորդներին գերարագ ինտերնետին միացնելու հնարավորության համար։
Այս մասին ASAN ռադիոյի եթերում հայտարարել է՝ թվային զարգացման և տրանսպորտի նախարարի խորհրդական Ռաշադ Բայրամովը, փոխանցում է Caliber.Az-ը։
Ռ.Բայրամովի խոսքով, նախատեսվում է Ղարաբաղում անցկացնել մինչև 110 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխներ, որոնք կընդգրկեն ամբողջ Ղարաբաղը.
«Շուշայում տեղադրվել է ժամանակակից էլեկտրոնային ԱՀԿ։ «Ազտելեկոմը» Շուշայում արդեն տեղադրել է 1000 համարների հզորությամբ ժամանակակից էլեկտրոնային ԱՀԿ։ Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, ովքեր ապրում են այնտեղ և հետագայում կտեղափոխվեն Շուշա, կկարողանան միաժամանակ օգտվել հեռախոսային, ինտերնետի և IP-հեռուստատեսության ծառայություններից»։