twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան. մեծ բեկումների և գլոբալ փոփոխությունների տարի Թեյմուր Աթաևի մտորումները

07 Հունիսի 2025 16:07

Խանքենդիում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքները հերթական անգամ ցույց տվեցին Ադրբեջանի միջազգային հեղինակությունը: Այս եզրակացությունը ցանկալին որպես իրականություն ներկայացնելը չէ, այլ այսօրվա իրողությունների արտացոլումը: Ադրբեջանը, լինելով համաշխարհային ասպարեզում առաջատար միջին տերություններից մեկը, վստահորեն ձևավորում է գլոբալ օրակարգ մի շարք առանցքային ոլորտներում:
 
Անհիմն չլինելու համար հիշենք ընթացիկ տարվա մի քանի կարևոր իրադարձություններ:
 
Աշխարհաքաղաքական համատեքստում 2025 թվականը, ինչպես միշտ, սկսվեց Դավոսում հունվարյան Համաշխարհային տնտեսական ֆորումով՝ «Համագործակցություն մտավոր դարաշրջանում» աչքի ընկնող վերանագրի ներքո:
 
Չնայած այնպիսի կարևոր թեմաների քննարկման ազդարարմանը, ինչպիսիք են աշխարհատնտեսական անորոշությունը, արհեստական բանականությունը, աճի վերաիմաստավորումը, մոլորակի պաշտպանությունը և այլն, որևէ բեկումնային լուծում աշխարհը այդպես էլ չլսեց:
 
Հաջորդը Մյունխենի ավանդական անվտանգության համաժողովի նանցկացումն էր, որի հայտարարված թեման բազմաբևեռությունն էր: Սակայն, ֆորումը հիշվեց ամենից առաջ ԱՄՆ-ի փոխնախագահ Դ. Ջ. Վենսի կողմից Եվրամիության հասցեին ուղղված սուր քննադատությամբ:
 
Այլ կերպ ասած, ո՛չ տնտեսական (Դավոս), ո՛չ էլ քաղաքական (Մյունխեն) ձևաչափը չդարձավ որոշիչ համաշխարհային հանրության վրա իրենց ազդեցության տեսակետից։
 
Այս ֆոնին, միանգամայն այլ ոգով անցկացվեցին արդեն նաև ավանդական միջազգային միջոցառումները Ադրբեջանում. Բաքվի XII  գլոբալ ֆորումը՝ «Համաշխարհային կարգի վերաիմաստավորում. մարտահրավերների վերածումը հնարավորությունների» կարգախոսով (մարտ), ինչպես նաև ԱԴԱ համալսարանում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով ֆորումը (ապրիլ):
 
Այս միջոցառումները, միմյանց լրացնելով, աշխարհին առաջարկեցին մշտական աշխարհաքաղաքական ճգնաժամից դուրս գալու հիմնական ուղեցույցներ:
 
Ապրիլին Բաքվում անցկացվեցին նաև Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի XI  նախարարական հանդիպումը և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի  III նախարարական նիստը: Դրանց շրջանակներում եվրահանձնակատար Դան Յորգենսենը նշեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման և նրա կողմից էներգիան որպես վրոպական էներգետիկ շուկայի հիմքերը խաթարած ճնշման գործիք օգտագործման ֆոնին՝ Ադրբեջանը ամրապնդեց որպես ԵՄ-ի հուսալի էներգետիկ գործընկերոջ իր հեղինակությունը:
 
Ապրիլը հիշարժան էր նաև նախագահ Իլհամ Ալիևի Չինաստան կատարած պետական այցով: Դրա հիմնական արդյունքը՝ Բաքվի և Պեկինի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատումն էր: Ստորագրված հռչակագիրը արձանագրել է փոխադարձ աջակցություն երկու երկրների զարգացման ուղու ընտրությանը, շահերի, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։
 
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ նա նշել է, որ Բաքուն և Թեհրանը համատեղ կապահովեն խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում։ «Եկեք միացնենք ճանապարհները, կառուցենք մեր ֆինանսական, առևտրային հարաբերությունները, ստեղծենք Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք միջանցքներ՝ աջակցելով միմյանց», - հայտարարել է նա։ Եվ հավելել է, որ ոչ մի արտաքին ուժ չի կարողանա տարաձայնություններ սերմանել կողմերի միջև։
 
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի այցը Ադրբեջան իրականացվեց ապրիլին։ Նա ընդգծեց այն բարձր գնահատականը, որը Բրյուսելը տալիս է Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հուսալի գործընկերոջ։ Կալլասը Ադրբեջանը բնութագրեց որպես ռազմավարական կարևոր աշխարհաքաղաքական տարածքում գտնվող կարևորագույն տարածաշրջանային պետություն։
 
2025 թվականի մայիսին այս գիծը շարունակվեց՝ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի VI գագաթնաժողովի ժամանակ, նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ՝ ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքուն անվանեցին կարևոր և հուսալի գործընկեր, որից կախված է Եվրոպայի էներգետիկ կայունությունը։
 
Նույն մայիսին, Բուդապեշտում Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովում ելույթ ունենալով, Ադրբեջանաի պետության ղեկավարը կենտրոնացավ Միջին միջանցքի թվայնացման վրա և ընդգծեց Կասպից ծովում Ադրբեջանի ավելի քան 50 առևտրային նավի առկայությունը, ինչը թույլ է տալիս կարևոր տարանցիկ ծառայություններ մատուցել թուրքական երկրների համար։
 
Պատմական դարձավ՝ Անկախության օրվան և ազատագրված Լաչինում միջազգային օդանավակայանի բացման հետ զուգադիպված Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների մայիսին կայացած եռակողմ գագաթնաժողովը։ Նախագահ Իլհամ Ալիևը պաշտպանության ոլորտում համագործակցությունը անվանել է աշխարհագրական տարածքում խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստող փոխգործակցության հիմնական ոլորտներից մեկը:
 
Հունիսին իր դռները բացեց Բաքվի XXX էներգետիկ շաբաթը, որը միավորեց 39 երկրներից գրեթե 270 ընկերություններ: Այդ ժամանակ էլ, Ստամբուլում կայացած ԻՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում՝ «Ժամանակակից Հայաստանի տարածքներից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» վերաբերյալ բանաձև ընդունվեց: «Ստամբուլի հռչակագրում» դատապարտվեց՝ Արևմտյան Ադրբեջանի հասարակության հետ երկխոսությունից հայկական կողմի հրաժարովելը:
 
Հունիսին նաև ավարտվեց «SOCAR»-ի և իսրայելական «Union Energy» ընկերության միջև դեռ հունվարին ստորագրված համաձայնագիրը՝ «Թամար» գազային հանքավայրի 10% բաժնեմասի ձեռքբերման վերաբերյալ։
 
Դրանից հետո նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Իլհամ Ալիևը 2023 թվականի ավերիչ երկրաշարժերից տուժած Քահրամանմարաշում բացեցին «Ադրբեջանական թաղամասը»։ Այն ժամանակ մեր պետության ղեկավարը նշեց. «Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին, իսկ Թուրքիան ՝ Ադրբեջանի կողքին»։
 
Հազիվ սկսված հուլիսը, արդեն պատմության մեջ է մտել Խանքենդիում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության XVII գագաթնաժողովի հիանալի կազմակերպմամբ։ Ավելի վաղ Caliber.Az-ը մանրամասն վերլուծել էր ֆորումի նախապատրաստման և բովանդակության բոլոր ասպեկտները, հետևաբար կսահմանափակվենք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գլխավոր քարտուղար Ասադ Մաջիդ Խանի կարևոր հայտարարությամբ։ Նա նշեց, որ Բաքուն նոր չափանիշներ է սահմանում կազմակերպության համար՝ ամրապնդելով համերաշխությունը կառույցի ներսում։
 
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի ղեկավարության և ռազմավարական տեսլականի շնորհիվ գագաթնաժողովն առաջին անգամ ՏՀԿ-ի մինչև 2035 թվականը նպատակների մշակման գործնթացում ներգրավեց ոչ միայն կառավարությանը, այլ նաև կանանց, երիտասարդության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Այսպիսով, Ադրբեջանը նշանակալից քայլ է կատարել կազմակերպության ներսում «ընտանեկան ոգի» ստեղծելու ուղղությամբ։
 
Եկեք անկեղծ և օբյեկտիվ լինենք. մի՞թե վերը նշված իրադարձությունները՝ և սա միայն 2025 թվականի առաջին կեսի համար է՝ չեն վկայում Ադրբեջանի Հանրապետության կարևորության մասին համաշխարհային հանրության համար: Ո՞ր ոլորտներին չի անդրադարձել Ադրբեջանի արտաքին քաղաքական գործունեությունը վեց ամսվա ընթացքում: Իսկ չէ որ  մենք նույնիսկ չենք հիշատակել պետության ղեկավարի կողմից անցկացված մի շարք երկկողմ բանակցությունների մասին։
 
Այսօրվա դրությամբ, չնայած չարախոհների հնարավոր նյարդայնացմանը, Ադրբեջանը աշխարհում վստահորեն դիրքավորվում է որպես կարևոր աշխարհաքաղաքական կապող օղակ, որի ազդեցությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաներից հեռու։

 

Caliber.Az
Դիտումներ: 50

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

214
04 Հունիսի 2025 12:16
2

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

181
05 Հունիսի 2025 13:30
3

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

126
05 Հունիսի 2025 09:17
4

Հայաստանը ճամփաբաժանի վրա. միջանցքի, թե՞ մեկուսացման մեջ Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

109
07 Հունիսի 2025 17:13
5

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

107
05 Հունիսի 2025 13:32
6

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

102
04 Հունիսի 2025 16:51
7

Կայսերական հավակնությունների գինը. Ինչպես է Ռուսաստանը կորցնում իր հարևաններին Ռուդոլֆ Վալեևը՝ Caliber.Az կայքում

100
07 Հունիսի 2025 18:28
8

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

99
04 Հունիսի 2025 18:29
9

Հայաստանի արտաքին քաղաքական վիճակախաղը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

96
07 Հունիսի 2025 13:02
10

Խանքենդին արդիականացման ճանապարհին Խազար Ախունդովի ակնարկը

93
04 Հունիսի 2025 17:39
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading