Ֆուադ Նաղիև. Մինչև 2025 թվականը Ղարաբաղ կայցելի 1 միլիոն զբոսաշրջիկ
Նախնական կանխատեսումների համաձայն՝ մինչև 2025 թվականը Ադրբեջանի ազատագրված տարածքներ կայցելեն շուրջ 1 միլիոն տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներ։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նաղիևը։
Ֆուադ Նաղիևի խոսքով, գործակալությունը ներկայումս մի քանի նախագծեր է իրականացնում այս տարածքներում, մասնավորապես, աշխատանքներ են տարվում Հադրութում, Թուղում, Դաշալթիում, Սուգովուշանում և Շահբուլաղում զբոսաշրջային համալիրների կառուցման ուղղությամբ. «Գնահատվում է տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը և ստեղծվում են զբոսաշրջային ապրանքներ: Այս տարածքներում առաջին հերթին պետք է իրականացվեն ականազերծման աշխատանքներ, ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, որից հետո սկսվի բնակչության վերադարձի գործընթացը։ Ենթադրում ենք, որ առաջիկա երկու տարում օկուպացիայից ազատված տարածքները կբացվեն համաշխարհային զբոսաշրջության համար, և մենք կկարողանանք հյուրեր ընդունել»։