Քաղաքականություն
A+
A-
Մեծ Բրիտանիայի դեսպանը ադրբեջաներեն է սովորել՝ ի նշան մեր երկրի նկատմամբ հարգանքի ՏԵՍԱՆՅՈՒԹ
29 Նոյեմբերի 2022 16:13
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆերգուս Օլդը սովորել է ադրբեջաներեն լեզուն՝ ի նշան մեր երկրի նկատմամբ հարգանքի։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ ԱՀ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում դեսպանը խոսել է՝ Ադրբեջանի հանդեպ սիրո, մեր ժողովրդի, մշակույթի ու լեզվի, խոհանոցի, երաժշտության ու ավանդույթների մասին։
Ֆ.Օլդը, ով այժմ այցով գտնվում է Գյանջայում, ասել է, որ լեզուն սովորել է այս տարվա սկզբին, երբ որպես ուսանող երկու ամիս ապրել է Գյանջայում՝ քաղաքի ընտանիքներից մեկում։
Նա խոսել է նաև դեսպանատան ծրագրերի մասին՝ աջակցելու անգլերեն լեզվի ուսուցման զարգացմանը, կանանց իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանությանը։
Caliber.Az
Դիտումներ: 549