twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

02 Դեկտեմբերի 2022 17:46

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Լոձ քաղաքում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին մասնակցելու շրջանակներում հանդիպել է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ։

ԱԳՆ-ից Caliber.Az-ին հայտնել են, որ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների, ԵԱՀԿ ԽՎ օրակարգային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ԽՎ-ի հնարավոր ավանդի շուրջ։

Նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, այդ թվում՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում ընթացող վերակառուցման և շինարարական աշխատանքների, ականային սպառնալիքների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։ Նա նշել է, որ չնայած Հայաստանի սադրանքներին և գործընթացները դանդաղեցնելու քաղաքականությանը, Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման բոլոր կարևոր ուղղություներում, ներառյալ ապագա խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը, բոլոր հաղորդակցությունների բացումը և այլ հարցեր:

Մարգարետա Սեդերֆելտը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը, ինչպես նաև ընդգծել է՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը և հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ի պատրաստակամությունը՝ խթանելու միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու խաղաղ գործընթացին։

Caliber.Az
Դիտումներ: 561

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Աշխարհ առանց դիմակների. Ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի իրավունքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

127
13 Հունվարի 2026 09:07
2

Ադրբեջանի կարգավիճակը և փոթորկալից Իրանը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

117
12 Հունվարի 2026 09:50
3

Կայսերական մտրակ և Երևանի արձագանքը Սոլովյովը սպառնում է Հայաստանին

115
13 Հունվարի 2026 15:49
4

Երկպառակության գինի Ալկոհոլային չարաշահումներ Հայաստանում

109
13 Հունվարի 2026 09:20
5

Ագդերեի շրջանում ականի վրա պայթելուց հետո տղամարդու ոտքը անդամահատվել է

98
12 Հունվարի 2026 11:38
6

Ադրբեջանի պաշտպանական տրամաբանությունը կանոնների խախտման դարաշրջանում Թեյմուր Աթաևի տեսակետը

93
12 Հունվարի 2026 13:55
7

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

93
14 Հունվարի 2026 09:58
8

Ադրբեջանը ևս 979 տոննա ավտոմոբիլային վառելիք է ուղարկել Հայաստան

91
12 Հունվարի 2026 09:20
9

Նավթային արա-հավակնություններ «Հին աշխարհի հիստերիկներ»

91
12 Հունվարի 2026 09:25
10

Խաղաղության վառելիքը՝ ընդդեմ ռևանշիստների հիստերիայի Տարանցում, առևտուր, խաղաղության գործընթաց

79
13 Հունվարի 2026 12:57
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading