twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Օտարները այստեղ ման չեն գալիս Սամիթ Ալիևի գրառումներն ու մտորումները

17 Դեկտեմբերի 2022 15:15

Բաքվից մինչև Շուշա ճանապարհը տևում է մոտ յոթ ժամ։ Եվ որքան մոտենում ես, այնքան ճանապարհը դժվարանում է։ Վերելքները գնալով կտրուկ են դառնում, իսկ երկինքը ավելի մոտիկ: Օձաձև ոլորաններ, զառիթափ ժայռեր, շրջադարձեր, որտեղ դժվարությամբ են իրար կողքով երկու փոքր մարդատարներ անցնում, սարեր՝ ծածկված ծառերով, և ծառեր՝ եղյամից փայլող ճյուղերով։

Շուշան հրաշալի է։ Ասել, որ նա գեղեցիկ է, նշանակում է ոչինչ չասել: Քաղաքը նման է մի մարդու, ով ուշքի է գալիս շատ երկար ու ծանր հիվանդությունից հետո, նրա այտերին կարմրություն է հայտնվել, աչքերը փայլում են, քանի որ շուրջը միայն՝ յուրաիններն են։ Իսկ օտարները այստեղ ման չեն գալիս։ Շուշան կառուցվում է, և նա կլինի, անպայման կլինի Ադրբեջանի ամենագեղեցիկ քաղաքը։ Այնտեղ նույնիսկ սովորական ծորակից ջուրն ունի այնպիսի յուրահատուկ համ, երբ երկրորդ կումից հետո սառնությունից սկսում է ցավել ճակատդ ու կրճացնել ատամներդ։ Նույնիսկ Շուշայի վրա երկինքն ունի իր ուրույն, յուրահատուկ գույնը, այնտեղ իր մայրամուտներն ու արևածագներն են։ Այնտեղ նույնիսկ կատուները ինչ որ առանձնահատուկ են։ Կուշտ, ծույլ, թմբլիկ: Գեղեցիկ և մեծամտորեն զիջող: Իսկ դա նրա առաջին նշանն է, որ քաղաք են վերադարձել և խաղաղությունը, և՛ նրա տերերը։ Կատուները չեն ստում, նրանք երբեք չեն խաբում, այո և դժվար է նրանց խաբել: Ջուր, երկինք, կատվիկներ և օդ: Այս ամենը՝ Շուշան է, և այս ամենը Շուշայում է։ Մեր Շուշայում։ Առանցքային բառ՝ «մեր»։

Շուշա մեկնելուս նպատակն էր ոչ միայն տեսնել, թե արդյոք ամեն ինչ կարգի՞ն է և ինչպես է իրավիճակը, այլ նաև լուսաբանել Լաչինի ճանապարհին մեր օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ բողոքի ցույցը։ Ոսկին, պղինձը, մոլիբդենը։ Մեր բնապահպանների ծրագրերում եղել է բնապահպանական մոնիտորինգի անցկացում, սակայն մասնագետների խմբին թույլ չեն տվել հետազոտությունների անցկացման վայր։ Սա օրինական վրդովմունք է առաջացրել, և քաղաքացիական ակտիվիստները կազմակերպել են պիկետ: Հենց ռուս խաղաղապահներն են փակել «Խանքենդի-Գորուս» ճանապարհը, պիկետ անողները չեն խանգարել և չեն պատրաստվում խանգարել մարդասիրական բնույթի ապրանքների տարանցմանը։ Հստակ հայտարարվել է. մենք պատրաստ ենք բաց թողնել շտապօգնության մեքենաները, չենք պատրաստվում խանգարել պարենամթերքով մեքենաներին, կամ, Աստված մի արասցե, հրշեջ մեքենաների անցնելուն։ Մեզ ուրիշինը ընդհանրապես պետք չէ, մեզ պետք է մեր ոսկին, մոլիբդենն ու պղինձը։ Մեր նյութական արժեքները։ Եվ, բնական է, պետք է վստահ լինենք նրանում, որ դուք՝ անշնորհք անջատականներդ, տարածաշրջանում էկոլոգիական աղետ չեք սարքի։ Երբ ես ասում եմ «անշնորհք», ես պարզապես փաստ եմ արձանագրում։ Սա վիրավորանք չէ։ Դուք քսանութ տարի նստեցիք մեր հողում, և ոչ միայն նոր բան չեք կառուցել դրա վրա, այլև ձեզ նեղություն չեք տվել նորոգել հինը։ Ի՞նչ օգտակար հանածոների արդյունահանության մասին է խոսքը: Առանց նախնական ուսուցման ձեզ բահից ավելի բարդ ոչինչ չի կարելի վստահել: Եվ այն էլ, սովորեցնելով, չթողնել առանց հսկողության: Հասկացեք մի բան, մարդ-մարդուկներ, էկոլոգիական աղետը, եթե բռնկվի, ծածկելու է բոլորին: Թունավորված ջրերն ու օդը հային չեն տարբերի ադրբեջանցուց, և եթե ինչ որ բան պատահի՝ ոչ մեկին քիչ չի թվա։ Այնպես որ, էկոլոգիական մոնիտորինգի անցկացումը կենսական կարևոր բան է: Առհասարակ նրա համար, որպեսզի գոյատևել, ջուրն ու օդը՝ դրանք բոլորի համար են և բոլորի համար մեկ են։

Ինչպես պիկետի մասնակիցները, այնպես էլ Ադրբեջանում ժամանակավորապես գտնվող խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն իրենց հնարավորինս կոռեկտ են պահում, առանց ավելորդ էքսցեսների։ Դե, փառք Աստծո: Ոչ ոք հակառուսական կամ հակահայկական կարգախոսներ չի վանկարկել, այնպես որ մեր չարագործների կողմից այս թեմայով ցանկացած ակնարկը՝ լկտի կեղծիք է, հավատացեք վերջապես մի մարդու, ով երեք օր գրեթե անբաժան եղել է այնտեղ։ Այո, զինվորներն ու սպաները մամուլի հետ չեն շփվել, և ոչ մի խոսակցության մեջ չեն մտել (ըստ երևույթին, եղել է համապատասխան հրաման)։ Չնայած իմ ողջ բարյացակամությանը, հաստատակամությանը և մարդամոտությանը՝ ես նրանցից ոչ մի բառ չլսեցի։ Խաղաղապահ ուժերի (ԽՈւ) զինծառայողուհին (ամենայն հավանականությամբ՝ բուժծառայությունից), ում հետ փորձեցի զրուցել, նույնպես ինձ պատասխանին չարժանացրեց։ Դա վիրավորական էր, քանի որ սովորաբար ինձ ինչ-որ կերպ արձագանքում են նույնիսկ շատ գեղեցիկ կանայք, իսկ այստեղ այսպիսի սառցե լռություն։ Այնպես չէր, որ իմ ինքնագնահատականին անուղղելի վնաս է հասցվել, բայց ինչ-որ չափով տհաճ էր, որ շփումը չհաջողվեց: Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-մայոր Վոլկովը այդպես էլ իրեն նեղություն չտվեց դուրս գալ ցուցարարների մոտ։ Լավ հարց է ծագում. ինչի՞ համար է նա այնտեղ։ Նրա համար, որպեսզի «պաշտպանի» Ադրբեջանի բնական ռեսուրսների անօրինական մշակու՞մը։ Որպեսզի թույլ չտա՞ ինչ-որ շփումներ մեր հայազգի քաղաքացիների հետ։ Ուրեմն խաղաղապահ, թե՞ տարանջատման կոնտինգենտ է։ Կա, ինչի մասին և ինչի վրա մտածելու բան կա։ Հարցերը շատ են, դրանք կուտակվում են, և ինձ ինչ-որ բան հուշում է, որ մենք անպայման կտանք պատեհ ժամանակին:

Մի վայրում հավաքված մեծ թվով երիտասարդները՝ միշտ պոտենցիալ կոնֆլիկտի աղբյուր են: Եվ ինձ հաճելիորեն զարմացրեց, թե ակցիային մասնակցելու համար եկած երիտասարդները, և ոչ միայն երիտասարդները որքան բարեկիրթ և պատրաստակամ էին։ Մարդիկ մի քանի անգամ ներողություն խնդրեցին, պատահաբար իրար ուսերով հարվածելով ուտելիք ու ջուր բաժանելիս՝ տեղ էին տալիս, որպեսզի առաջին հերթին սնունդն ու ջուրը ստանան աղջիկներն ու կանայք։ Ծխողներն իրենց ծխախոտի մնացորդները նետում էին բացառապես դրա համար նախատեսված աղբարկղների մեջ, և եթե ինչ-որ մեկը սխալմամբ դրանք գցեր գետնին՝բավական էր մի հայացք։ Ես չեմ կատակում և չեմ չափազանցեցնում։ Այս ամենն ինքստինքյան բնական է, սրա համար հուշարձան չեն կանգնեցնում, բայց, միեւնույն է՝ այս ամենին հետևելը շատ հաճելի էր։ Ակցիայի կազմակերպիչները լավագույնս էին, բոլոր հարցերը, սկսած մատակարարումներից մինչև տեղադրմանը՝ լուծվում էին պրոֆեսիոնալ և օպերատիվ կերպով։ Բժշկական օգնություն ցուցաբերելու համար տեղակայվել է շարժական բուժկետ, տակառներ են դրվել, որպեսզի մարդիկ գիշերվա ընթացքում պատրաստի տախտակ վառեն դրանց մեջ, որպեսզի տաքանան (գիշերը ջերմաստիճանը իջնում էր մինչև մինուս երեք), ընդհանուր առմամբ, բացարձակապես ամեն ինչ ապահովված է, որովհետև մարդիկ չեն ցրվել, և չեն պատրաստվում ցրվել, քանի դեռ նրանց օրինական պահանջները չեն կատարվել։ Մարդիկ դեռ այնտեղ են, հանրահավաքը շարունակվում է։ Եվ քանի դեռ չի եղել մեր ուզածի պես, հանրահավաքը լինելու է։ Սա մեր հողն է, սրանք մեր հանքավայրերն են, և դրանք մեր նյութական արժեքներն են։ Մենք մեր իրավունքի մեջ ենք, մեզ ուրիշինը պետք չէ՝ իսկ ահա մերը անպայման կպահանջենք:

Ադրբեջանի կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությանը առընթեր «Կանայք. խաղաղություն և անվտանգություն» կենտրոնի ղեկավար Դիլարա Էֆենդիևան դիմել է՝ ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավորապես պատասխանատվություն գոտում Ադրբեջանի հայկական ծագումով քաղաքացիներին՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու առաջարկությամբ: Նրան դիմել են 4 հոգի, որոնց ընտանիքները բաժանված են եղել, ինչպես նաև զանգ է եղել Ռուսաստանից՝ Ասկերանցի 18 երեխաների մասին հաղորդագրությամբ, ովքեր վերադառնում էին Երևանի փառատոնից և լռվել էին Գորուսում։ Անջատողական վերնախավը թքած ունի այս մարդկանց ճակատագրի և կարիքների վրա, նրանք անտարբեր են բաժանված ընտանիքների և երեխաների ճակատագրի նկատմամբ, ովքեր ունեն սննդի, ջրի և Աստված մի արասցե՝ բուժօգնության կարիք։ Նրանց համար շատ ավելի հետաքրքիր է նրանց և հանքավայրի հաշվին լցնել գրպանները։ Ըստ էության, Ղարաբաղում ապրող հասարակ հայերը դարձել են սովորական ավազակների պատանդ։ Ավազակների։ Եվ դա է պատճառը, որ Շուշայում տեղակայված են Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները։ Մարդիկ, որոնք հատուկ պատրաստված են ավազակության դեմ պայքարում, թող նույնիսկ այդքան մեծ մասշտաբի։ Եվ ինչպես ասել է կապիտան Ժեգլովը. «Դե, իսկ եթե վատ ձևով, ապա ձեր ավազակախմբի հատուկ վտանգավորության պատճառով ես ղեկավարությունից ձեզ կենդանի չվերցելու հրահանգ ունեմ: Դե ոնց, քեզ նման տարբերակ ձեռք տալի՞ս է»։

«Freedom House»-ը բավականին լկտիաբար հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի «Լաչինի միջանցքի» արգելափակումը և վերականգնի «արցախին» գազի մատակարարումը։ Պե՞տք է: Ծիծաղելի է, ֆրիդոմ, և պետք չէ կոպտել, քաոս: Մենք ոչ մեկին և ոչինչ պարտք չենք։ Հատկապես քեզ: Գոնե որովհետև, քեզանից չենք լսել Հայաստանի և Ղարաբաղի ադրբեջանական բնակչության իրավունքների պաշտպանության խոսքեր։ Հայերը քեզ ավելի մո՞տ են։ Դավանանքի համակրանքը՝ ուժեղ բան է, և մենք տեսնում ենք, որ «ոմանք ավելի մոտիկ են»: Մենք բավական ժամանակ ենք ունեցել հասկանալու, թե ում կողմն եք դուք և ինչու: Այժմ մեր հերթն է ակտիվորեն կիրառել երկակի ստանդարտներ, և, ինշ Ալլահ, մենք դա կանենք ամեն հնարավորության դեպքում: Այնպես որ՝ սպասում ենք հաջորդ հայտարարություններին։ Անջատողականները մրսու՞մ էին։ Դե չէ որ ձմռանը այդպես էլ լինում է։ Իսկ ամռանը կարող է շատ շոգ լինել, գումարած անընդհատ ծարավ ես։ Դուք ասում եք «ցու՞րտ է»: Այն մասին, թե ինչ է իսկական ցուրտը, ձեզ կարող է պատմել Խոջալուի բնակչուհի Սադագաթ Հուսեյնովան՝ նրա երեք երեխաները ցրտահարվել են անտառում, թաքնվելով հայերից 1992 թվականի փետրվարին։ Դուք դեռ խոսում եք ցրտի՞ մասին։ Գազի մատակարակումը մենք չենք դադարեցրել, սա մեկ։ Ադրբեջանի այլ շրջաններում նույնպես գազամատակարարման ընդհատումներ են եղել, այնպես որ անջատողականների լիբերալ հեկեկոցներն ու բողոքական ոռնոցները՝ (այդ տերմիններն արդեն գրեթե հոմանիշ են, չե՞ք գտնում) դատարկ բան է։ Օդի սովորական ցնցումը, գումարած «Ուզում եմ ուտել»: Այն չի անցնում, հետաքրքիր չէ, և, հետևաբար, խնդրում ենք փոխել ձայնասկավառակը:

Իսկ ահա Վարդանյանի այսօրվա հայտարարությունը այն մասին, որ «Ադրբեջանական կողմից գազամատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների ու զիջումների, և ես ուզում եմ շնորհավորել մեզ հաղթանակի կապակցությամբ», չի կարելի անպատիժ թողնել։ Այ հենց հիմա է ժամանակը փակել փականը, որպեսզի որոշ մարդիկ իրենց մասին շատ բան չպատկերացնեն։ Կոպտության համար պետք է վճարեք, վճարեք, զղջաք և վճարեք, և ես «Azəriqaz»-ի աշխատակիցներին խորհուրդ կտայի արտապլանային վերանորոգումներ սկսել գազատարի համապատասխան հատվածում: Նման բնույթի մեծամտություն չի կարելի թույլ տալ, քանի որ դա կարող է վարդանյանների մոտ ստեղծել սեփական ուժի ու իրավացիության կեղծ զգացմունք, ինչը միանգամայն անթուլատրելի է։ Այնպես որ սպասում ենք պատասխան քայլեր, ինչպես «Azəriqaz»-ից, այնպես էլ«Azərişıq»-ից: «Ամռանը եկեք, մեզ մոտ հիմա պրոֆիլակտիկա է»։ Գազ, լույս և «İti qovan» անհրաժեշտության դեպքում, որպես վերջին ու շատ համոզիչ փաստարկ։ Խանքենդին Շուշայից՝ ինչպես ափի մեջ, և ինչպես ասել է Հարրի Կալախանը «կարելի է նույնիսկ առանց նշանառության»: Այնպես որ, անջատողականները մտածելու բան ունեն։ Ինչպես սրամտորեն նկատել է իմ լավ մտերիմ Ռոման Օրկոդաշվիլին. «Փսևդոպետական կազմավորման սուբյեկտիվությունը կարող է կասկածի տակ դնել ճանապարհին ընկած ծառը»: Եվ Հայաստանի հետ սահմանին Լաչինի անցակետը՝ որպես նվազագույն խնդիր։ Անջատողականների համար կլինեն և՛ վոլկովներ, և՛ նապաստակներ, և՛ մարգարիտներ։ Բայց տես կատվիկներ չեն լինի, բացի թերևս ծովայիններից, բայց խորհուրդ չեմ տալիս։

Եվ վերջում։ Ես չեմ սիրում լուսանկարել և լուսանկարվել, բայց մի լուսանկար ես այնուամենայնիվ արել եմ։ Եվ դա բնության մասին չէ, և բնավ էլ բնապատկերի մասին: Ահա թե ինչի մասին է։

Caliber.Az
Դիտումներ: 237

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեկ քայլ մինչ նոր պատերազմը Հայաստանին ինտենսիվորեն ապահովում են զենքով

1247
18 Սեպտեմբերի 2024 17:39
2

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է «Վրեժ» գործողության կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

962
19 Սեպտեմբերի 2024 08:20
3

Հոլանդական «վերածննդի» հայկական արմատները Ամստերդամը անձնատուր է եղել ամեն տեսակ մուլորությունների

117
18 Սեպտեմբերի 2024 15:30
4

Աշխարհաքաղաքական փոթորիկ, թե՞ փոթորիկ թեյի բաժակում Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

94
18 Սեպտեմբերի 2024 17:27
5

Ադրբեջանցիները կորցրել են վստահությունը ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկատմամբ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բաց նամակը

70
19 Սեպտեմբերի 2024 18:01
6

Հիքմեթ Հաջիև. Հայաստանը և նրա կողմնակիցները շարունակում են անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին

68
18 Սեպտեմբերի 2024 10:26
7

Եվրոպական և ռուսական քարտեզներ Ադրբեջանի մասին. Որտե՞ղ է Հայաստանը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

65
20 Սեպտեմբերի 2024 16:10
8

Սպասումների աշուն Ադրբեջանի ԱԳՆ-ն ամփոփում է արդյունքները

64
19 Սեպտեմբերի 2024 17:08
9

19.09.2023. օրը, որը փոխեց պատմությունը

64
19 Սեպտեմբերի 2024 15:42
10

Գնդապետ. ԱՀ բանակը 23 ժամ 48 րոպեում վերջ դրեց անջատողականությանը Ղարաբաղում

55
19 Սեպտեմբերի 2024 17:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading