Փոխվարչապետ Մուստաֆաևը մեկնել է Նախիչըվան Բնական ռեսուրսների հետ կապված իրավիճակը ուսումնասիրելու համար
Փետրվարի 9-ին Նախչըվան է ժամանել՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։
Caliber.Az-ը հայտնում է, որ այցը սկսվել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձան այցելությամբ։
Այցի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում մելիորացիայի և ոռոգման ոլորտում կատարված աշխատանքները, վերլուծել և ուսումնասիրել ջրամբարներում ջրի վիճակը, ոռոգման և խմելու ջրի կարիքը, հասնել խմելու և ոռոգման ջրի մատակարարման հետագա բարելավմանը:
Բացի այդ, առաջնահերթ խնդիրներն են հանդիսանում՝ Ինքնավար Հանրապետության բնական և ջրային ռեսուրսների, գյուղատնտեսական, բնապահպանական ներուժի վերլուծությունը, դրանց տնտեսական արդյունավետության բարձրացումը, այդ կարևոր տարածքների զարգացման օպտիմալացումը ժամանակի պահանջներին համապատասխան: