Տնտեսություն
A+
A-
Հունվարին Ադրբեջանից զբոսաշրջային հոսքն աճել է 22 տոկոսով
20 Փետրվարի 2023 16:12
Այս տարվա հունվարին որպես զբոսաշրջիկ արտերկիր մեկնած Ադրբեջանի քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21,9%-ով և կազմել 109,3 հազար մարդ։
Այս մասին հայտնում է Сaliber.Az-ը՝ վկայակոչելով Պետական վիճակագրական կոմիտեին։
Նշվում է, որ Վրաստան մեկնած Ադրբեջանի քաղաքացիների թիվն աճել է 1,6 անգամ, Թուրքիա մեկնածներինը՝ 18,4, Իրան՝ 13, Ռուսաստանի Դաշնություն՝ 2,7%-ով։ Երկրի քաղաքացիների 38,2%-ն այցելել է Թուրքիա, 21,7%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, 10,5%-ը՝ Վրաստան, 9%-ը՝ Իրան, 20,6%-ը՝ այլ երկրներ։
Զբոսաշրջիկների 69,2%-ը տղամարդիկ են, 30,8%-ը՝ կանայք։
Caliber.Az
Դիտումներ: 47