twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Մի քանի օրից Բաքուն ամբողջ Ղարաբաղը կվերցնի իր լիովին վերահսկողության տակ» Մարկովը՝ «Anadolu»-ում

20 Սեպտեմբերի 2023 17:00

Թուրքական «Anadolu» գործակալության կայքում հրապարակվել է՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին վստահելի անձ Սերգեյ Մարկովի հետ հարցազրույցը։ Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ նյութի թարգմանությունը:

Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով գոյություն ունի՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման առնվազն հինգ հնարավոր սցենար։

«Ես տեսնում եմ Ղարաբաղում իրավիճակի զարգացման հինգ հնարավոր սցենար՝ անիրատեսական, իներցիոն, իդեալական, փոխզիջումային և հայկական արմատական»,- ասել է Սերգեյ Մարկովը։

Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը պայքարում է անիրատեսական տարբերակի համար, որի համաձայն Երևանը դե յուրե ճանաչում է Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց դե ֆակտո տարածաշրջանի հայ համայնքը փորձում է պահպանել «ինքնավարությունը» (չակերտները-խմբ.)

Այս դեպքում որպես երաշխավորներ են հանդես գալիս միջազգային կառույցները, այդ թվում նաև ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն, որտեղ առաջատար դեր է խաղում Հայաստանի կարևորագույն դաշնակից հանդիսացող Ֆրանսիան։

Այս տարբերակն անիրագործելի է մի քանի պատճառներով։ Առաջինը, Ադրբեջանը շատ ավելի ուժեղ է Հայաստանից։ Այդ դեպքում նա ինչո՞ւ պետք է զիջի նրան։

Երկրորդը, Հայաստանի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսին Ֆրանսիան է, դաշնակիցներ են հանդիսանում միայն խոսքով, նույնիսկ եթե այդ խոսքերը երբեմն ընդունում են բանաձեւերի ձև: Բայց Փարիզը նրան ոչ մի լուրջ տնտեսական, առավել եւս ոչ մի ռազմական աջակցություն չի ցուցաբերի:

Եվ երրորդը, ամենակարեւոր պատճառը կայանում է նրանում, որ Ադրբեջանը արդեն ունի Ղարաբաղի հայ համայնքի «ինքնավարության» շատ դառը փորձ։ Նրանք նախկինում նույնպես դաժանորեն չարաշահել են դա։ Հայերը ապստամբություն բարձրացրին, պատերազմ սանձազերծեցին, շատ մարդկանց սպանեցին, ադրբեջանցիներին վտարեցին»,- ասել է նա։

Առավել հավանական և իդեալական սցենար

Առավել հավանականը, Մարկովի կարծիքով, հանդիսանում է «իներցիոն» սցենարը, որի համաձայն քննարկումները կշարունակվեն, բայց մոտ երկուսուկես տարի անց Եռակողմ հայտարարության՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելություն տեղակայելու մասին կետի գործունեությունը կավարտվի եւ զորախումբը կլքի տարածաշրջանը։

«Ադրբեջանի նախագահը չի երկարաձգի խաղաղապահ առաքելության գտնվելու ժամկետը, քանի որ Հայաստանը չի կատարում Եռակողմ հայտարարության պայմանները»,- ասել է նա։ -Այս հիմնական իներցիոն տարբերակը ինձ առավել հավանական է թվում»:

Մարկովի կարծիքով, «իդեալական» կլիներ, եթե Հայաստանի ղեկավարությունը իր մեջ ուժ գտներ և ստորագրեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։

«Սա կնշանակեր, որ Երևանը ընդունում է, որ Ղարաբաղում գործում են Ադրբեջանի բոլոր օրենքները և տարածաշրջանի հայ համայնքի անվտանգությունը ապահովվում է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության համաձայն, ինչպես և երկրի տարածքում ապրող մյուս ժողովուրդների անվտանգությունը։ Նման տարբերակի հավանականությունը շատ քիչ է, քանի որ Փաշինյանը վախենում է, որ այդ դեպքում կտապալեն նրան, և, հնարավոր է, որոշ ռեւանշիստներ նույնիսկ կարող են պահանջել նրա գնդակահարումը»,- ասել է նա։

Իդեալական սցենարը կարող է մեղմվել, վերածվել՝ վերահսկողությունը աստիճանաբար Ադրբեջանին փոխանցելու և հայ բնակիչներին ադրբեջանական հասարակությանը և պետականությանը ինտեգրվելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել կանխատեսող փոխզիջումայինին։

Հայկական արմատական սցենար

Մարկովի խոսքով, Երևանը կարող է փորձել իրականացնել ՀԱՊԿ-ից դուրս գալ, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել և նույնիսկ՝ իր տարածքում դաշինքի զորքերը և ԱՄՆ-ի ռազմաբազա տեղեկայելու մասին ՆԱՏՕ-ի հետ պայմանագրի ստորագրում նախատեսող «հայկական արմատական սցենարը»։

«Այս տարբերակն այժմ թվում է անհնարին, բայց կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը դա քննարկում է, քանի որ նրանք միայն երազում են այն մասին, որպեսզի ուրիշ ինչ-որ մեկը պայքարի իրենց շահերի համար։ Քանի որ Ռուսաստանը հրաժարվեց ռուսական բանակ ուղարկել Հայաստանի շահերի համար կռվելու, հայերը հիմա փնտրում են նրանց, ովքեր կարող են դա անել»,- ասել է նա։

Փորձագետը նշել է նաև, որ հայկական արմատական սցենարը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե ամբողջ իրավիճակը ընդունի երկարատև բնույթ և Հայաստանը այն իրականացնելու ժամանակ ունենա։

«Բայց կարծում եմ, որ Ադրբեջանը Հայաստանին ժամանակ չի տա, եթե տեսնի, որ նա ինչ-որ քայլ է անում այդ ուղղությամբ։ Սա միայն կհանգեցնի ադրբեջանական զորքերի արագ մուտքին Ղարաբաղի ողջ տարածք՝ Երևանի կողմից հրադադարի մասին պայմանավորվածությունների խախտման պատճառով։ Հնարավոր է, կլինեն ինտենսիվ մարտական գործողություններ։ Բայց սկզբունքորեն, մի քանի օրվա ինտենսիվ մարտերից հետո Ադրբեջանը ամբողջ Ղարաբաղը կվերցնի իր լիակատար վերահսկողության տակ»,- ամփոփել է Ս. Մարկովը։

Թարգմանությունը. Ֆարահ Մամեդլիի

Caliber.Az
Դիտումներ: 194

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

236
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

205
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

196
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

158
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

151
06 Մայիսի 2025 09:43
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

136
06 Մայիսի 2025 09:22
7

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

134
08 Մայիսի 2025 08:59
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

128
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

64
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

64
06 Մայիսի 2025 22:30
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading