twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Վանդալիզմի երևանյան ակտը և դրա հետևանքները Մեկնաբանում են ռուսաստանցի փորձագետները

01 Փետրվարի 2024 14:45

Հայկական շովինիզմն ու ծայրահեղականությունը նորից բացահայտ դրսևորել է իր էությունը՝ Երևանում պղծել են բլոկադային Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Այսպես, սոցցանցերի հայկական հատվածում հայտնվել է մի ոմն Սամվել Շիրինյանի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա ռուսական եռագույնից պոկում ժապավենները, տրորում է դրանք և շպրտում է հուշարձանին դրված ծաղկեպսակները։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է՝ գործ հարուցել դեպքի առնչությամբ։

Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած վանդալիզմի ակտերի մասին լուրերը չեն իջնում լրատվամիջոցների էջերից։ Այսպես, նախորդ տարի կրկնակի անգամ նմանատիպ գործողություններ են կատարվել Երևանում միակ սինագոգի նկատմամբ։ Այնուամենայնիվ, իսկ այստեղ ի՞նչ զարմանալու բան կա։ Մի՞թե մենք չենք եղել նրա ականատեսներ, թե ինչպես էին հայերը 30 տարիների ընթացքում պլանաչափորեն ոչնչացնում ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունը ոչ միայն Ղարաբաղում և հարակից տարածքներում, այլ նաև Արևմտյան Ադրբեջանում։ Եվ տեսեք հիմա նրանց ձեռքերը հասել են՝ բլոկադային Լենինգրադի երեխաների հուշարձանին։

Վանդալիզմի այս աննախադեպ ակտի մասին ի՞նչ են մտածում Ռուսաստանում։ Ինչպե՞ս է Մոսկվան արձագանքելու Հայաստանում ռուսաֆոբիայի և նացիզմի նոր ալիքին: Այս հարցերին պատասխանելու համար Caliber.Az-ի խմբագրությունը խնդրել է ռուսաստանցի քաղաքագետներին։

ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևի կարծիքով, ռուս-հայկական հարաբերությունների ապամոնտաժմանը ուղղված գործողությունները Հայաստանում ակտիվացել են 2018 թվականից, երբ իշխանության եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է, որ Փաշինյանին ի սկզբանե՝ դեռ իր կաբինետի ձեւավորման ժամանակ էր հանձնարարվել այդ հատուկ առաքելության իրականացումը։

«Հայտնի է, որ իր իշխանության գալով, Փաշինյանը պարտական է Սորոսի կառույցներին, իսկ թե դա ինչ է՝ հետխորհրդային տարածքում մենք բոլորս լավ գիտենք։ Սորոսական ռազմավարությունը ուղղված է՝ «բաժանիր և տիրիր» գաղափարի շրջանակներում այս կամ այն երկրների հասարակական-քաղաքական ինստիտուտների ապակայունացմանը, ինչը ձեռնտու է ամերիկյան պատվիրատուներին։ Այս պահին Հայաստանում այդ աշխատանքը ուղղված է նրան, որպեսզի երկիրը դուրս բերել Ռուսաստանի մերձավոր գործընկերների շրջանակից, գժտել Մոսկվային ու Երևանին։ Ինքնին Հայաստանի վերջին տարիների պահվածքը, Ադրբեջանի նկատմամբ նրա քաղաքականությունը, նույնիսկ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, կրում է սադրիչ բնույթ և Ադրբեջանին բառացիորեն ստիպում է դիմել պատասխան գործողությունների։ Հենց Արևմուտքն է ձևավորում Երևանի նման կուրսը։ Որովհետև Արևմուտքը բազմիցս ծայրահեղ բացասական վերաբերմունք է ցուցադրել Ադրբեջանի նկատմամբ, հատկապես այն բանից հետո, երբ երկիրը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանին, ընդհակառակը, գործերի նման դրությունը չափազանց անշահավետ է, նրան հարկավոր է խաղաղություն տարածաշրջանում։ Երեւանի կուրսի հետեւում երեւում է արտաքին վերահսկողությունը»,- ենթադրում է ռուսաստանցի քաղաքագետը։

Նրա կարծիքով, հակառուսական հիստերիան հետագայում ևս կշարունակվի: Եվ այստեղ Արեւմուտքին, ըստ էության, հաջողվել է զգալիորեն խաթարել ռուս-հայկական կապերը։

«Այնուհետև, ինչպես ինձ է թվում, Հայաստանը կսկսի վերածվել Ուկրաինայի նման մի բանի՝ իր հստակ արտահայտված հակառուսական քաղաքականությամբ։ Հայաստանը փոխակերպվում է մի տեսակ չարության և ատելության կծիկի, որը բացասական հռետորաբանություն կթափի Մոսկվայի հասցեին, կզբաղվի հարաբերությունների խաթարմամբ։ Եվ բլոկադային Լենինգրադի երեխաների հուշարձանի նկատմամբ վանդալիզմի ակտը միտումնավոր է կատարվել։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը նման չարաճճիություններն անպատասխան չի թողնի»,- ասել է Ա. Ռուբաևը։

Իսկ ռուս գրող, քաղաքագետ Կիրիլ Սիտնիկովի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցածը՝ վանդալիզմի աղաղակող ակտ է, նախկինում ոչ ոք, նույնիսկ ամենահայտնի տականքը չի համարձակվել նման բան անել։

«Ի՞նչ կարող է լինել ավելի անբարոյական, քան հարձակում գործել բլոկադային Լենինգրադի երեխաների հիշատակի վրա: Ինձ թվում է, որ հայկական ծայրահեղականությունն ու նացիզմը այդպիսով հատել են որոշակի կարմիր գիծը։ Նման արարքներով, նույնիսկ եթե դրանք իբր կատարվել են միայնակ անձի կողմից, Հայաստանը հանրային տարածքում իրեն հռչակում է որպես վայրի բարքերի երկիր։ Այո, Ռուսաստանում քիչ հայեր չեն ապրում, և նրանց մեջ կան գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, բայց այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, առանձին հարցեր է առաջացնում։ Այս երկրում իսկապես վերջին տարիներին ձևավորվում է հակառուսական որոշակի շարասյուն, որի միտքը, մեծ հաշվով, սնվում է Հայաստանում նացիզմը փառաբանելու քաղաքականությամբ։

Ի դեպ, հայերը շատ են սիրում Ադրբեջանին և Թուրքիային մեղադրել հայ ժողովրդի որոշ սրբավայրերը «վիրավորելու» մեջ։ Ես անձամբ նույնիսկ Ռուսաստանում եմ նման բանի հանդիպել՝ հանրային միջոցառումներից մեկի ժամանակ լսելով ուլտրանացիստական հայկական կազմակերպության հռետորաբանությունը: Ես գիտեմ նաև, որ բոլորովին վերջերս Հայաստանում փորձել են հրկիզել սինագոգը, իսկ ադրբեջանական Ղարաբաղի հայկական օկուպացիայի տարիներին ավերվել են կրոնական օբյեկտներ, մզկիթներ, գերեզմանատներ։ Որտեղի՞ց այդքան ատելություն և ագրեսիա:

Ինձ թվում է, որ Ռուսաստանը պետք է շատ հստակ քայլեր ձեօնարկի հայկական նացիզմի և շովինիզմի բացահայտման համար, քանի որ ակնհայտ է, որ հենց այդ տրամադրություններն են ձևավորում՝ հակառուսական, այո և ընդհանրապես ոչ հայկական հանդիսացող ամեն ինչի նկատմամբ մարդատյաց քաղաքականություն»,- ասել է Կ. Սիտնիկովը։

Caliber.Az
Դիտումներ: 166

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

53
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading