twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Արևմուտքը չի կարողանա պաշտպանել Հայաստանին, նույնիսկ եթե ցանկանա» Ալեքսանդր Խրամչիխինը` Caliber.Az-կայքում

12 Օգոստոսի 2024 15:46

Caliber.Az-ի հարցազրույցը` ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։

— Ալեքսանդր Անատոլևիչ, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ-ի ռազմական խորհրդականի հայտնվելը։

— Ակնհայտ է, որ դա տեղի է ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվող մերձեցման շրջանակներում։

— Ի՞նչ գործառույթ է իրականացնելու ամերիկացի խորհրդականը։

—Չգիտեմ: Երևի, ապահովելու է կապեր։ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը՝ ծայրահեղ բարդ և երկարատև գործընթաց է: Իրականում, նույնիսկ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են անցել ՆԱՏՕ-ի չափանիշներին:

— Հասկանալի է, որ Հայաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը նպատակադրված է` Երևանը Մոսկվայից պոկելուն։ Արդյո՞ք Վաշինգտոնի ուժերից վեր չէ այս առաջադրանքը:

— ԱՄՆ-ին դա հիմնականում արդեն հաջողվել է:

— Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը դեռ չի վճռում լքել ՀԱՊԿ-u և ԵԱՏՄ-ն։

— Երևի, այնուամենայնիվ մի քիչ սարսափելի է։ Բացի այդ, Հայաստանը բիզնես է անում Ռուսաստան զուգահեռ ներկրմամբ։

— Ձեր կարծիքով, Երևանին կհաջողվի՞ ևս որոշ ժամանակ նստել երկու աթոռի վրա։

—Դա, իսկապես չգիտեմ: Ամսաթվերը ես ճշգրիտ չեմ կանխատեսի։

— Մոսկվան պարբերաբար զգուշացնում է, որ Հայաստանի հետ կարող է պատահել ուկրաինական սցենարը...

— Ինչպիսի՞ ճակատագիր:

— Ըստ երեւույթին, հայոց պետականության փլուզում։

— Իսկ այնտեղ ի՞նչ կա Ղրիմի և Դոնբասի դերում: Այնտեղ չկան հիմքեր ներքին անջատողականության համար։ Սա դատարկ, անիմաստ դեմագոգիա է։

— Լավ, հարցը այլ կերպ կդնեմ: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ճակատագիրը, եթե նա վերջնականապես հեռանա Ռուսաստանից.

— Ակնհայտ է, որ նրան իրենց մեջ բաժանելու են Թուրքիան և Ադրբեջանը։

— Իսկ դա ինչպե՞ս է հնարավոր։

— Հեշտությամբ: Արեւմուտքը չի կարողանա նրան պաշտպանել, նույնիսկ եթե ցանկանա։

— Կարծում եք Հայաստանում դա չե՞ն հասկանում:

— Դա պետք է հարցնել հայերից։ Արևմտյանությունը վաղուց դարձել է կրոն։

— Իսկ Դուք կարծու՞մ եք, որ Մոսկվան այդքան հեշտությամբ Հայաստանին դուրս կթողնի իր ազդեցության գոտուց։

— Իսկ ի՞նչ է նշանակում «Մոսկվան բաց չի թողնի»:

— Չէ որ Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության գործիքներ ունի՝ քաղաքական, տնտեսական։

— Ահա այստեղ ես իսկապես չգիտեմ: Հայաստանի քաղաքականությունը փոխելու միտումներ չեմ տեսնում։

— ԱՄՆ-ի սահմանափակ ռազմական կոնտինգենտը արդեն հայտնվել է Հայաստանում՝ Զանգեզուրում։ Դուք հնարավոր համարու՞մ եք Հայաստանում լիարժեք ամերիկյան ռազմաբազաների հայտնվելը։

— Ամերիկացիներն այնտեղ չեն խցկվի, չափազանց խնդրահարույց տեղ է։

— Երևանը արդյո՞ք կգնա սահմանադրությունը փոխելուն և Բաքվի հետ խաղաղ պայմանագիր կնքելուն։

— Ինձ համար դժվար է ասել, թե որքան ժամանակ նրանք հնարքներ կխաղան: Սա, ըստ երեւույթին, պայմանավորված է ինչ-որ ներքին գործոններով: Ինձ համար դժվար է դատել նրանց մասին։

— Դուք հնարավոր համարու՞մ եք ռուսական ռազմակայանի դուրսբերումը Գյումրիից։

— Լիովին: Ցանկացած պայմանագիր կարող է չեղարկվել։

Caliber.Az
Դիտումներ: 306

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Զրույց Երևանում խաղաղության մասին և հետաձգված Բուդապեշտյան գագաթնաժողովը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

202
27 0Հոկտեմբերի 2025 11:54
2

Թուրք փորձագետ. Զանգեզուրի միջանցքը կարող է փոխել Հարավային Կովկասի աշխարհատնտեսական քարտեզը

171
27 0Հոկտեմբերի 2025 11:18
3

Միլլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի ԽՎ լիագումար նիստին Երևանում ՊԱՏՃԱՌԸ

154
27 0Հոկտեմբերի 2025 16:16
4

Ադրբեջան, Հայաստան և դեպի հացը մեկնող ձեռքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

154
29 0Հոկտեմբերի 2025 21:11
5

Դաշնակցական ծուղակ Հիվանդություն, որից Հայաստանը պետք է ազատվի

152
27 0Հոկտեմբերի 2025 16:21
6

InfraNews. Զանգեզուրի միջանցքը կամրապնդի միջտարածաշրջանային կապերը

129
27 0Հոկտեմբերի 2025 12:57
7

Հնդկաստանի սխալը Հարավային Կովկասում Նյու Դելիի դիմակայությունը և Բաքվի պրագմատիզմը

118
29 0Հոկտեմբերի 2025 17:25
8

Տարանցիկ փոխադրում Ադրբեջանի միջով. խաղաղություն գործնականում, այլ ոչ թե թղթի վրա Խազար Ախունդովի ակնարկը

114
28 0Հոկտեմբերի 2025 17:03
9

Ֆիզուլիում վերականգնվում է «Գարգաբազար» քարավանատունը

113
27 0Հոկտեմբերի 2025 17:04
10

Արա- հայրենասիրության լեգենդներն ու առասպելները «Հին աշխարհի հիստերիաները»

110
27 0Հոկտեմբերի 2025 17:23
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading