twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Սպորտ
A+
A-

Տասը հաղթանակին հավասար պարտություն Կամ մի քանի խոսք «Ղարաբաղ»-ի ֆուտբոլիստների սխրանքի մասին

23 Փետրվարի 2024 12:24

Այս գիշեր մեր աչքի առաջ Աղդամի «Ղարաբաղ»-ը նորից վերագրեց Ադրբեջանի ֆուտբոլային պատմությունը։ Վերագրեց մեծատառերով և բազմաթիվ բացականչական նշաններով, անցնելով Եվրոպա լիգայի 1/8-րդ հորիզոնական։ Անցնելով, պայքարից դուր մղելով այնպիսի ուժեղ եվրագավաթային մարտիկին, ինչպիսին է պորտուգալական «Բրագա»-ն: Ընդ որում ոչ թե պարզապես դուրս մղելով, այլ երկու խաղում միանգամից վեց գոլ խփելով:

Այո, աղդամցիները այսօր զիջեցին Թոֆիկ Բահրամովի անվան լեփ-լեցուն մարզադաշտում։ Զիճեցին, 120 րոպեից մեկ ժամից ավել խաղալով տաս հոգով, այդ թվում նաև 4 րոպեի ընթացքում երկու դեղին քարտ ստացած Էլվին Ջաֆարգուլիևի պատճառով։ Բայց նրանց լեգենդար հրամանատար Գուրբան Գուրբանովի կողմից ղեկավարվող մեր ֆուտբոլային մարտիկները կարողացան համախմբվել և լրացուցիչ ժամանակում հասնել ցանկալի արդյունքի։ Արդյունքում «Բրագա»-ն հասավ պարտությանը հավասարազոր հաղթանակի (3:2), իսկ «Ղարաբաղ»-ը՝ պատմական նվաճման՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակի:

Եվ շատ խորհրդանշական է, որ «Բրագա»-յի դարպասը մեր ակումբի վճռորոշ գոլը խփել է նա, ով չկարողացավ դա անել մեկ շաբաթ առաջ Պորտուգալիայում խաղի ամենավերջում՝ Նարիման Ախունդզադեն։ Պատմություն կերտեց նա, ով մեկ շաբաթ առաջ մարզադաշտում լաց եղավ իր սխալի համար, թեև թիմը և հասավ վստահ հաղթանակի։ Գոլը խփեց այն ֆուտբոլիստը, ում պատճառով հիմա հուզվեց ինքը՝ Գուրբան Գուրբանովը, ով այդ խաղից անմիջապես հետո աջակցել է իր խնամարկյալին։ Նման աջակցությունից հետո, Նարիմանը պարզապես պարտավոր էր աչքի ընկնել, ինչ և արեց նա՝ լեփ-լեցուն մարզադաշտի և հեռուստացուցի էկրաններին գամված աշխարհի հարյուր հազարավոր ադրբեջանցի ֆուտբոլասերների աչքի առաջ։

Այո, աղդամցիները այսօր պարտվեցին։ Բայց, եկեք ընդունենք, որ այս պարտությունը արժե տասնյակ հաղթանակի, քանի որ տղաները պայքարում էին դաշտի յուրաքանչյուր սանտիմետրի համար, պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար և մղվում էին հակառակորդի տուգանային հրապարակում փակել յուրաքանչյուր փոխանցումը։ Գուրբան Գուրբանովի խնամարկուները իսկապես պայքարեցին մարտադաշտում զինվորների պես, միայն թե գնդացիրների փոխարեն «կրակում էին ոտքերով» և դրանք շտկում էին գնդակի յուրաքանչյուր թիրախային հարվածից հետո։ Արդյունքում, ադրբեջանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հայրենական ակումբը ոչ միայն դուրս եկավ եվրագավաթի փլեյ-օֆֆ, այլ նաև անցավ 1/8 եզրափակիչ՝ իր երկրպագուներին նվիրելով մի ամբողջ ծով դրական էմոցիաներ։

Այս հաղթանակով «Ղարաբաղ»-ը վերագրեց ոչ պարզապես հայրենական ֆուտբոլի պատմությունը, այլ նաեւ մասամբ վերակենդանացրեց այն՝ վառ գույներով նոսրացնելով մոխրագույն բովանդակությունը։ Բովանդակություն, որում գերակշռում են տաս տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ քիչ թե շատ հայտնի մրցակցին հաղթած հավաքականի մոխրագույն խաղերը։ «Գուրբան Գուրբանովը և Կոն», որպես իսկական խմբագիրներ, խմբագրեցին այս «ֆուտբոլային գիրքը»։ Գիրք, որտեղ վաղուց ժամանակն էր փոխել երկար տարիների գրանցված, բայց բոլորովին անընթեռնելի «հեղինակներին», փոխարինել նրանցով, ովքեր այն կվերածեն բեսթսելլերի։ Ես իսկապես հուսով եմ, որ երեկ երեկոյան գրված գլուխը կշարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում, և շատ շուտով մենք «Ղարաբաղ»-ին կտեսնենք արդեն Եվրոպայի լիգայի ուժեղագույն ակումբների ությակում։

Caliber.Az
Դիտումներ: 274

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

182
04 Հունիսի 2025 12:16
2

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

143
03 Հունիսի 2025 09:19
3

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

117
03 Հունիսի 2025 09:22
4

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

110
05 Հունիսի 2025 13:30
5

Երևանը հովանավորության տակ է, Թբիլիսին՝ ցասումի. Եվրամիության երկակի չափանիշները Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

97
03 Հունիսի 2025 16:23
6

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

93
05 Հունիսի 2025 09:17
7

Ադրբեջան-Ուզբեկստան. եղբայրական հարաբերությունների հեռանկարները բազմակողմանի են Թեյմուր Աթաևի ակնարկը

82
03 Հունիսի 2025 17:58
8

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

65
04 Հունիսի 2025 18:29
9

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

65
04 Հունիսի 2025 16:51
10

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

62
05 Հունիսի 2025 13:32
Սպորտ
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ մարզական լուրերը
loading