twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ֆարհադ Մամեդով. «Բրյուսելյան դավադրությունը» կարող է կասկածի տակ դնել խաղաղության վերականգնման ջանքերը

04 Ապրիլի 2024 13:24

«ԱՄՆ պետքարտուղարի, ԵՄ գերագույն հանձնակատարի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ «Բրյուսելյան դավադրության» նախաշեմին՝ պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահին զանգահարելը ցույց է տալիս Արևմուտքի ուշացած ըմբռնումը այն մասին, որ տարածաշրջանում գործընթացների հարցով Ադրբեջանի դիրքորոշումն անտեսելը՝ հակաարդյունավետ է»։

Ինչպես փոխանցում է Caliber.Az-ը, այս մասին իր Տելեգրամ ալիքում նշել է՝ քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը։

Նրա կարծիքով, Արևմուտքի արձագանքը ուշացած է և պետքարտուղարի պնդումներն այն մասին, որ «Բրյուսելյան դավադրությունը» ուղղված չէ Ադրբեջանի դեմ, վստահություն չի ներշնչում։

«Հայաստանը չի գնում՝ իր օրենսդրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հեռացնելուն, չի գնում իր տարածքում անջատողական կազմավորման ներկայացուցչությունը փակելուն և սահմանամերձ գյուղերն ազատելուն... Եվ այս պայմաններում աննախադեպ աջակցություն ցուցաբերել մի երկրին, որը 25 տարվա ընթացքում օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքը, իսկ 2020 թվականից հետո ցուցադրել է իրականության հետ չհաշտվելու ցանկություն, ամեն կերպ խոչընդոտելով Ղարաբաղի Ադրբեջանին վերաինտեգրմանը՝ չի կարող սառնասրտորեն դիտարկվել Բաքվում»,- նշել է քաղաքագետը։

Մամեդովը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ և միանշանակ արտահայտել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ ախտորոշելով «Բրյուսելյան դավադրությունը»։

«Նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով, ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպման ոչ թափանցիկ նախապատրաստումը, դրա ոչ ներառական բնույթը և այն, որ նա չհետաձգվեց, չնայած Ադրբեջանի արդարացի նկատողություններին՝ կհանգեցնի ոչ թե խաղաղության և համագործակցության Հարավային Կովկասում, այլ բաժանարար գծերի ի հայտ գալուն և, ի վերջնական հաշվով՝ լարվածության։ Այսպիսով, Արևմուտքը միակողմանի, հայակենտրոն գործողություններով տարածաշրջանը հրում է դեպի անկայունության և բարձր լարվածության անդունդը։

Հասկանալի է, որ ապրիլի 5-ին Հայաստանին հայտարարված օգնության ողջ ծավալի հայտարարությունից հետո՝ Արևմուտքը ձգտելու է ապահովել էլ ավելի լայն ֆիզիկական մուտք Հայաստան։ Դա հնարավոր է անել միայն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման միջոցով»,- համարում է նա։

Մամեդովի կարծիքով, կարելի է վստահությամոբ ասել, որ նման առաջարկներ արդեն արվում են պաշտոնական Անկարային, ապրիլի 5-ից հետո Անկարայի վրա ճնշումը միայն կավելանա։

«Արևմուտքն արդեն այս հնարքը կատարել է 2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների լիակատար աջակցությամբ։ Սակայն նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումը վերջ դրեց այս գործընթացին։ Արեւմուտքը այժսմ ևս կձգտի տարանջատել այս գործընթացները, որոնք պետք է զուգահեռ անցկացվեն։

Թուրքիայի հետ փակ սահմանները և տարածաշրջանային նախագծերում Հայաստանին անտեսելը՝ միակ պատժամիջոցներն են, որոնք Ադրբեջանը իրականացրել է ագրեսոր երկրի դեմ։ Եվ այդ պատժամիջոցները կշարունակվեն մինչև սահմանված նպատակներին հասնելուն։

Թուրքիայի համար ավելի կարևոր է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը, քան առանց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի՝ Արևմուտքի ճնշման ներքո համաձայնվել բացել հայ-թուրքական սահմանը։ Թուրքիայի նախագահը բազմիցս ասել է, որ «աշխարհը հինգից ավե՜լ է», և իր ողջ քաղաքական կյանքը նվիրել է այդ պնդումը ապացուցելուն։ 2020 թվականին Ադրբեջանն ու Թուրքիան միասին ապացուցեցին, որ «աշխարհը հինգից ավել է», և չպետք է ենթարկվել արտաքին ճնշման։ Այո և աշխարհը չի հասկանա, երբ նման սերտ դաշնակցությունից հետո, Թուրքիայի ղեկավարությունը հանկարծ որոշի առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, դիմել նման քայլի...

Արևմուտքի ճնշումը տարածաշրջանում մեծանում է, և դա շարժման մեջ է դնում տարածաշրջանային ուժերը, որոնք կարձագանքեն նման անպատկառ պահվածքին։ «Բրյուսելյան դավադրությունը» կարող է հարցականի տակ դնել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերը։ Սակայն կա նաև իրավիճակից ելք, այն է՝ Ադրբեջանի արդարացի պահանջների ու շահերի հաշվառում։ Դրա համար Արևմուտքն ունի բոլոր հնարավորությունները, տեսնենք, Արևմուտքը արդյոք կիրականացնի այդ հնարավորությունները... Ադրբեջանի և Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը կարող է միայն նպաստել նրան, որպեսզի տարածաշրջանում Արևմուտքի նախաձեռնությունները ապակառուցողականից վերափոխարկվեն կառուցողական հունի մեջ»,- ընդգծել է նա։

Caliber.Az
Դիտումներ: 242

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

135
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

121
02 Հունվարի 2026 11:09
3

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

121
01 Հունվարի 2026 11:26
4

Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ. նախագահ

113
01 Հունվարի 2026 14:42
5

Ադրբեջան՝ աշխարհաքաղաքականության և արդյունքների միջև Թեյմուր Աթաևի ակնարկը

69
30 Դեկտեմբերի 2025 16:51
6

ԵՀ. Եվրամիությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ Ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ

68
30 Դեկտեմբերի 2025 09:56
7

Ադրբեջանցիները նշում են Համերաշխության օրը

66
31 Դեկտեմբերի 2025 10:06
8

Խանքենդիում տոնական համերգ է անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

63
30 Դեկտեմբերի 2025 12:17
9

Ադրբեջանում վառելիքը թանկացել է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

63
30 Դեկտեմբերի 2025 17:08
10

Ադրբեջանի աշխատանքի նախարարությունը 115 բնակարան է տրամադրել նահատակների ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց

62
30 Դեկտեմբերի 2025 15:36
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading