twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռասիզմը ոչ թե գլուխների մեջ է, այլ գրպաններում է Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

30 Մայիսի 2024 21:56

Ես արդեն ասել եմ այն մասին, թե հենց որ այս կամ այն գաղափարախոսությունը դառնում է տնտեսապես աննպատակահարմար՝ դրանից ազատվում են։ Այս թեզը ես իզուր չեմ ընդգծել։ Ռասիզմի մեջ ամենագլխավորը եղել է ոչ թե եվրոպացիների դաժանությունը և ոչ թե մաշկի այս կամ այն գույնը՝ ամենագլխավորը եղել է շաքարավազի, ծխախոտի և բամբակի գինը։ Հենց որ ստրկությունը դարձել է տնտեսապես անշահավետ՝ այն չեղարկվել է։

Այնպես որ՝ այդ գաղափարախոսությունը չէ, որ իր հետևից քաշում է տնտեսությունը՝ տեղի է ունենում ճիշտ ընդհակառակը. աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար պահանջվել էր կանանց ուղարկել գործարաններ, հաստոցի մոտ՝ այդպես էլ հայտնվեց ֆեմինիզմը, իսկ երբ օդում վառոդի հոտ էր գալիս, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, և բոլորի համար պարզ դարձավ, որ համընդհանուր մոբիլիզացիա կլինի, որի արդյունքում գրեթե բոլոր տղամարդիկ կգնան ռազմաճակատ, և կսկսվի աշխատուժի պակասություն՝ ֆեմինիզմի առաջին ալիքը հասավ իր գագաթնակետին։ Ձեր հանգստի ժամանակ հետաքրքրվեք ոչ միայն սուֆրաժիստուհիների շարժման պատմությամբ, հետաքրքրվեք ամենաակտիվ կին գործիչների կենսագրություններով, թե կոնկրետ ինչով էին նրանք զբաղվում, օրինակ, նախքան Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը և ինչով էին զբաղվում Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո։ Բայց ոչ միայն կին գործիչների, այլ նաև սուֆրաժիզմի (կանանց հավասար ընտրական իրավունք տրամադրելու համար պայքար) գործիչների, և մի զարմացեք։ Շատ բան անմիջապես պարզ կդառնա, թեկուզ միայն այն պատճառով, որ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած գաղափարախոսություն միշտ գտնվում է տնտեսությունից կախվածության մեջ։ Բայց եկեք վերադառնանք ռասիզմին:

Ֆրանսիացի ստրկատերերը ամենայն լրջությամբ պնդում էին, որ սևամորթ ստրուկի կարիքները երկու անգամ քիչ են, քան եվրոպացի ամենահամեստ գյուղացու մոտ, և, առանց աչք թարթելու, ասում էին, որ դառնալով ազատ՝ նախկին ստրուկը կարող է իր ապրուստը վաստակել օրական երկու ժամ աշխատանքով։ Այսինքն, նրա համար, որպեսզի նրան ստիպել աշխատել 12 ժամ, նրան պետք է վճարել 6 անգամ ավել, իսկ նման աշխատավարձը, այո, այն էլ ստրուկի համար, ֆրանսիացի ստրկատերերին թույլ չի տա մրցակցել այլ երկրների հետ։ Եղել են նաև համապատասխան տնտեսական հաշվարկներ, ոչ, ոչ թե ռասիզմի եզրին, ոչ մի դեպքում, այլ ամենառասիստականների. սևամորթ ստրուկների անձնական ազատությունը միայն կնպաստի նրանց բնական ծուլությանը, քանի որ նրանց հետաքրքրում է միայն ամենապրիմիտիվ կարիքների բավարարումը, և դրանք բավարարելով՝ նրանք կսկսեն ավելի քիչ աշխատել, իսկ արդյունքում դա կհանգեցնի մշակելի հողատարածքի կրճատմանը, քանի որ սևամորթները նախընտրում են ապրել այսօր և հիմա։ Պայքարել նրանց ծուլության դեմ, խոստանալ արդյունքից կախված կյանքի բարելավում՝ անօգուտ է, նրանց ծուլության դեմ կարելի է պայքարել միայն մտրակով։ Ընդհանրապես, ոչ միայն մարդկանցից ամբողջ հյութ էին քամում, այլ նաև այդ գործին տալիս էին տնտեսական և գաղափարական հիմնավորում։

Ֆրանսիայի պերերի պալատի անդամ և Մարտինիկի պատվիրակ պարոն Դյուպենը 1844 թվականին իր հուշերում գրել է հետևյալը. «Եթե սևամորթները ստիպված լինեին աճեցնել միայն սննդամթերք և միայն իրենք իրենց համար՝ նրանք պարզապես կվերադառնային բարբարոսությանը, իսկ սննդամթերքի արտադրությունը, որն այսօր հանդիսանում է մեր գաղութների հարստությունը՝ լքված կլիներ»: Բոլորին ամե՞ն ինչ պարզ է: Ընդհանրապես, ստրկությունը որպես առաջընթացի շարժիչ է և բարբարոսության և ընդհանրապես դեգրադացիայի դեմ լավագույն պատվաստանյութ։ Նույնիսկ տպագրվել է մի հրաշալի գրքույկ, որում, ի տարբերություն մեր երեսապաշտ ժամանակների, ամեն ինչ ասված է ուղիղ և առանց քաղաքական կոռեկտության։ Գրքույքը կոչվում է «Ստրկության սկզբունքները շաքարավազի, սուրճի և այլ գաղութներում», և դրանում ստրուկների աշխատելու չկամությունը բացատրվում է ավելորդ քրտինքով, որը, մեջբերում եմ. «թուլացնելով և չորացնելով նրանց մկանային մանրաթելերը, բթացնում է հոգու այն կարողությունը, որը տանում է դեպի մտորումներին, հաշվարկներին, պլաններ կազմելուն և դաստիրակությանը»։ Կարծում եմ, որ, օրինակ, «BLM» կազմակերպությունը, դե, այդ նույնը, «Black Lives Matter»-ը, պետք է լարված ուշադրություն դարձնի Ֆրանսիայի ոչ վաղ անցյալին և, համագործակցելով համապատասխան իրավապաշտպան կազմակերպությունների հետ, անպայման ինչ-որ վատ բան անի Ֆրանսիայի համար, օրինակ՝ լուրջ գումարի համար դատական այց ստեղծելով։ Բարոյական և ոչ միայն՝ վնասների համար: Որովհետև հարվածել հարկավոր է գրպանին, դա շատ ցավոտ է, և եկեք արդեն իրերն անվանենք իրենց անուններով, բարոյական բնույթի պահանջները ոչ մեկին չեն անհանգստացնում, բոլոր պահանջները պետք է կրեն բացառապես նյութական բնույթ:

Այսպես, ոմանք իրենց ռասիստական եզրակացություններում էլ ավելի հեռու են գնացել։ Օրինակ, 1843 թվականին ստեղծվել էր գաղութներում ստրկության հետ կապված հարցերով կառավարական հանձնաժողով՝ այսպես կոչված «Դե Բրոլիե հանձնաժողովը»։ Այս հանձնաժողովը խորհուրդ է տվել ամեն ինչ թողնել այնպես, ինչպես եղել է, իսկ արդյունքային զեկույցում գրվել էր հետևյալը. «Իր ազատ կամքին թողված աֆրիկացին քարշ է տալիս իր ողորմելի գույությունը երկրի վրա, որտեղ նա հանդիսանում է հազիվ թե ամենակատարյալ կենդանի»։ Ընդհանրապես, հանձնաժողովը արտահայտություններում չի ամաչել և եկել է այն եզրակացության, որ ստրկությունը բացառապես ստրուկների օգտին է։ Ավելորդ է խոսել այն մասին, որ հանձնաժողովի տասնվեց անդամներից տասնմեկը իրենք էին ստրկատերեր և պլանտացիաների սեփականատերեր Գվադելուպայում, բոլոր առումներով գեղեցիկ վայրում, որը մինչև հիմա հանդիսանում է Ֆրանսիայի գաղութը, թեև, այն ամոթխածորեն անվանում են «արտերկրյա դեպարտամենտ»: Թե Գվադելուպան որքանով կարևոր էր և կարևոր է մնում Ֆրանսիայի համար, կարելի է բնութագրել նրա պատմության մեկ դրվագով. 1759 թվականին Գվադելուպան զավթում է Մեծ Բրիտանիան, բայց չորս տարի անց՝ 1763 թվականին Գվադալուպայից դուրս է բերում իր ծովային հետևակը։ Ընդհանուր առմամբ, նույն տարվա Փարիզի խաղաղ պայմանագրի համաձայն, Ֆրանսիան հրաժարվել է ժամանակակից Կանադայի տարածքում գտնվող բոլոր կալվածքներից՝ ի պատասխան Գվադելուպայի, որպես ֆրանսիական կալվածք ճանաչելուն: Գվադելուպան մինչև այժմ հանդիսանում է այսպես կոչված «Ֆրանսիայի արտերկրյա դեպարտամենտը», և կա կարծիք, որ մարդկանց պետք է օգնել գաղութատիրական ճնշումների դեմ իրենց պայքարում։ Առարկություններ չկա՞ն: Դե ահա ես էլ եմ այդպես մտածում:

Այնպես որ շարունակությունը կհետևի:

Так что продолжение следует. 

Caliber.Az
Դիտումներ: 103

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

52
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading