twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիրը նայել է Caliber.Az-ի սյուժեն և ընկել դեպրեսիայի մեջ Հայաստանի ԶՈՒ հենակետերի ամոթալի վիճակը

15 Հունվարի 2022 14:18

Հայկական Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Caliber.Az ռազմավերլուծական նախագծի YouTube ալիքի Լաչինի շրջանում պատրաստված «Գարագյոլից Քիլսելիդաղ. Caliber-ն այնտեղ է, ուր առաջադիմել են Ադրբեջանի Զինված ուժերը» հատուկ ռեպորտաժով, որը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին, ինչպես նաև իր վերաբերմունքն է հայտնել հայ զինվորականների ծառայության պայմաններին:

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ հայկական կայքի գլխավոր խմբագիրն իր գրառման մեջ նշում է, որ YouTube-ի մեր ալիքի պատրաստած տեսանյութը դիտելուց հետո «ցավ, նվաստացում ու ամոթ է ապրել»։ Սևակ Հակոբյանը գրում է, որ չէր ցանկանա անդրադառնալ նման ցավոտ թեմային, բայց էլ անհնար է:

«Ադրբեջանցիները Լաչինում գնացել են, մոտեցել են հայկական մարտական հենակետերին ու ցույց են տալիս, թե ինչ պայմաններում են մեր զինվորները դիրք պահում։ Սա է, ժողովուրդ, հայկական հենակետը, պատերազմի ավարտից մեկ տարի անց, խաղաղություն խոստացող Նիկոլի օրոք․ իրար վրա դրված մի քանի քար, որոնց արանքից անգամ պարզ երևում են ամեն պահի զոհվելու համար հարմար կանգնած մեր զինվորները։ Ինչ-որ ժեշտերով ծածկված են հենակետերը, ակնհայտ է, որ դրանք չեն պաշտպանում առհասարակ ոչնչից։ Հայ զինվորը այս պայմաններում պետություն է պաշտպանում», - գրում է հայ լրագրողը։

Սևակ Հակոբյանը նշում է, որ հայ հասարակությունը քաջ գիտակցում է, որ հայկական բանակի հենակետերը կահավորված չեն, իսկ զինծառայողները ծառայում են ծանր պայմաններում։

«Վերջերս Կապանի (Գաֆանի-խմբ.) շրջանից մեր զինվորները հրապարակեցին իրենց ծանր պայմանների մասին տեսանյութ, ռազմական ոստիկանությունը գնաց հետևներից, թե՝ թշնամուն ցույց եք տալիս, պետական գաղտնիք եք բացահայտում։ Իսկ Նիկոլը ԱԺ ամբիոնից հոխորտում էր, թե՝ ինչի՞ եք ասում դիրքերը կահավորված չեն, թշնամուն եք ինֆորմացիա տալի՞ս։

Նիկոլ, էդ ամենը թուրքը տեսնում է շատ ավելի պարզ ու լավ, որովհետև դու արգելել ես լրատվամիջոցներին դիրքեր գնալ, բայց ադրբեջանցիները մեր զինվորներից հեռու են ընդամենը 70-80 մետր․ նրանք մեզանից լավ են տեսնում, որ մեր զինվորին դու պահում ես խայտառակ պայմաններում ու ի դեպ ոչ միայն տեսնում են, այլև աչքներս են մտցնում՝ «Հայաստանի ղեկավարությունը չի մտածում իր զինվորների մասին», - գրում է Սևակ Հակոբյանը։

Այնուհետև իր գրառման մեջ լրագրողը, դիմելով ՀՀ իշխանություններին, հարցնում է՝ 44-օրյա պատերազմից հետո քա՞նի դիրք եք կահավորել, քա՞նի զինվոր է զոհվել հենց այն պատճառով, որ դուք դիրք չեք կահավորել, հունվարի 11-ի զոհերը ի՞նչ պատճառով էին:

«Դուք էդ զինվորների անվտանգության մասին մտածելու փոխարեն ընդամենը նրանց կենացն եք խմել ցուցադրաբար, գնում եք դիրքեր ու փոխանակ հարց լուծեք, քեֆ-ուրախություն եք կազմակերպում, հետները պարում, նկարում, որ ձեր հ1-ներով ցույց տաք, թե տեսեք ամեն բան կարգին է, խաղաղություն է, զինվորները սաղ օր քեֆերի մեջ են, իսկ գուցե հենց այդ քեֆի մասնակից զինվորը զոհվում է երկու օր անց։

Դուք որևէ մարտական հենակետ չեք կահավորել, բայց էդ ընթացքում ճոխ պարգևատրել եք ՊՆ աշխատակազմին, պարգևատրել եք պատգամավորներին, պարգևատրել եք նախարարներին, մարզպետներին, որ ձեր համար ձայներ էին ապահովում, շքեղ ավտոմեքենա եք առել ԱԺ նախագահի համար։ Էս դիրքերի կահավորման համար փող չկա, բայց փող կա վարչապետի Սևանի դաչան ռեմոնտ անելու համա՞ր։

Զինվորին էս վիճակի մեջ դրած գերագույն գլխավորն ու պաշտպանության նախարարը գիտե՞ք ինչով են զբաղված․ ասեմ՝ հարսանիքներով․ Նիկոլը պատրաստվում է տղու հարսանիքին, Սուրեն Պապիկյանը՝ սեփական հարսանիքին։ Իսկ դու, զինվոր ջան, պետք է երեկ զոհված 19-20 տարեկան մեր տղերքի՝ Վահանի, Ռուդիկի ու Արթուրի (2022 թ. հունվարի 11-ին ոչնչացվել են Ադրբեջանի ԶՈՒ պատժիչ գործողությունների ժամանակ-խմբ.) պես քո կյանքով ապահովես Նիկոլի անվտանգ խնջույքները», - գրում է Yerevan.Today-ի գլխավոր խմբագիրը։

Սևակ Հակոբյանը համարում է, որ սա ազգային արժանապատվության հարց է:

Caliber.Az
Դիտումներ: 1075

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Սադարակից մինչև Աբու Դաբի. հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդության ավարտը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

106
12 Հունիսի 2025 11:19
2

Մոսկվա - Երևան. մեդիակոնֆլիկտը վերաճում է տնտեսական շանտաժի Մեկնաբանում են Պետրովն ու Ռազուվաևը

89
12 Հունիսի 2025 09:28
3

Թուրալ Գյանջալիև. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը պատմական կարելի է համարել

81
12 Հունիսի 2025 10:16
4

Լրանում է Թովուզի ճակատամարտերի հինգերորդ տարելիցը

80
12 Հունիսի 2025 09:45
5

Վերջին 40 օրվա ընթացքում Ադրբեջանը հաղթել է՝ միջազգային կազմակերպությունների վեց ընտրություններում

65
12 Հունիսի 2025 11:52
6

Միջազգային ճանապարհորդները այցելել են Ջաբրայիլ

63
12 Հունիսի 2025 12:55
7

Բաքուն և Թբիլիսին քննարկել են ԲԹԿ երկաթուղու նախագծի լիարժեք մեկնարկը

60
12 Հունիսի 2025 12:52
8

Ադրբեջանը Փարիզում մասնակցում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանին

60
12 Հունիսի 2025 11:41
9

Սիրիայի նախագահը կայցելի Ադրբեջան

55
12 Հունիսի 2025 13:06
10

Վրաստանը ցանկանում է վերականգնել երկաթուղային կապը Ադրբեջանի հետ

54
12 Հունիսի 2025 10:51
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading