Քաղաքականություն
A+
A-
Եվրոպական խորհուրդը հայտարարել է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
21 Մայիսի 2022 09:07
Մայիսի 22-ին Բրյուսելում կկկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Եվրոպական խորհրդին։
Ինչպես հաղորդվում է, Շառլ Միշելը նաև դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ սա կլինի այս ձևաչափով երրորդ հանդիպումը։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի ապրիլին Բրյուսելում։
Caliber.Az
Դիտումներ: 152