Քաղաքականություն
A+
A-
Ավարտվել է Ադրբեջանի ԶՈՒ սպայական կազմի պատրաստության հերթական դասընթացը
10 Դեկտեմբերի 2025 11:36
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն, դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի բանակի ուսումնավարժական կենտրոնում տեղի է ունեցել սպայական կազմի կատարելագործման հերթական դասընթացի ավարտական արարողությունը։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։
Միջոցառմանը ելույթ ունենալով՝ կենտրոնի ղեկավար, գնդապետ Նիզամի Մովլանովը նշել է, որ բանակաշինության ոլորտում փորձառու անձնակազմի ներուժի բարձրացումը ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Գնդապետը հաջողություններ է մաղթել դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողներին իրենց ապագա ծառայության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 13







