twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Բաքուն նախաձեռնում է գլոբալ քննարկում Ֆրանսիայի կողմից Մայոտի օկուպացիայի վերաբերյալ

07 Սեպտեմբերի 2024 09:13

Բաքուն նախաձեռնում է գլոբալ քննարկում Ֆրանսիայի կողմից  Մայոտի օկուպացիայի վերաբերյալ Բաքվի նախաձեռնող խումբը, հիմք ընդունելով սեպտեմբերի 3-ին Բաքվում կայացած՝ «Ֆրանսիայի կողմից Կոմորների միության Մայոտ կղզու ապօրինի օկուպացիան» միջազգային համաժողովի արդյունքները, պաշտոնական նամակ է հղել՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Չմիավորման շարժման նախագահին, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին, Եվրահանձնաժողովի նախագահին, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին և Աֆրիկյան միության նախագահին։ 

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, նամակում խորը մտահոգություն է հայտնվել Ֆրանսիայի կողմից Մայոտ կղզու անօրինական օկուպացիայի կապակցությամբ՝ նշելով, որ դա միջազգային իրավունքի խախտում է։ Նամակում ընդգծվում է, որ Ֆրանսիան, չարաշահելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր մշտական ​​անդամակցությունը, խոչընդոտում է միջազգային իրավունքի այս խախտումը վերացնելուն ուղղված նախաձեռնություններին։

Բացի այդ, Ֆրանսիան անտեսում է այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերը, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Չմիավորման շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Արաբական լպետությունների իգան և Աֆրիկյան միությունը: Նամակում Բաքվի նախաձեռնող խումբը կոչ է արել՝ միջազգային համաժողով անցկացնել Մայոտ կղզու օկուպացման վերաբերյալ և նպաստել թվարկված կառույցներում աշխատանքային խմբերի ստեղծմանը` օկուպացիային վերջ տալու և միջազգային իրավունքը վերականգնելու նպատակով:

 

Caliber.Az
Դիտումներ: 260

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading