Forbes. Ադրբեջանը կարող է ձեռք բերել թուրքական և վրացական կործանիչներ։ Caliber.Az-ի թարգմանություն
forbes.com կայքում անգլերեն լեզվով հոդված է հրապարակվել, որտեղ պատմվում է այն մասին, որ Ադրբեջանը կարող է իր հարևաններ՝ Թուրքիայից և Վրաստանից գնումների հաշվին իր ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) համալրելու մասին որոշում կայացնել։
Caliber.Az-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հոդվածի թարգմանությունը։
Մոտ ապագայում Ադրբեջանը կարող է՝ հարևան Թուրքիայից և Վրաստանից հասանելի ձեռքբերումների հաշվին իր ՌՕՈւ-ն համալրելու մասին որոշում կայացնել: Վերջին տարիներին Թուրքիան և Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել են իրենց ռազմական կապերը։ Թուրքական սպառազինության Բաքու արտահանումը Երկորդ ղարաբաղյան պատերազմին նախորդած ամիսների ընթացքում աճել է վեց անգամ։ Ադրբեջանի սպառազինության մեջ գտնվող թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչուները՝ իրենց մարտական բնութագրերի առումով հետաքրքրություն են առաջացրել շատ երկրների մոտ:
Անցյալ տարվա հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր ադրբեջանական գործընկեր Իլհամ Ալիևի հետ միասին այցելել են Շուշա, որը Ադրբեջանը ազատագրել է նախորդ պատերազմի ընթացքում։ Նրանք Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցական հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել, որում պարտավորվել են ընդլայնել երկու երկրների միջև առանց այդ էլ լայն ռազմական համագործակցությունը։
Բաքուն լիովին կարող է իր ՌՕՈՒ-ի համար մեծ քանակությամբ ինքնաթիռներ պատվիրել, որոնք ներկա ժամանակ բաղկացած են ռուսական Միգ-29 կործանիչներից և Սու-25 գրոհային ինքնաթիռներից։ Ադրբեջանը կարող է պատվիրել հավելյալ ինքնաթիռներ, բայց պարտադիր չէ, որ լինեն թանկարժեք բարձր արտադրողականության ռեակտիվ թռչող սարքեր։ Վերջիվերջո Հայաստանը վիթխարի գումարներ է կորցրել իր ռազմաօդային ուժերը արդիականացնելու վրա, գնելով չորս գերմանևրունակ Սու-ՅՕ ՍՄ ինքնաթիռ, որոնք նույնիսկ չեն օգտագործվել 2020 թվականի հակամարտության ժամանակ։ Դրա փոխարեն Ադրբեջանը կկարողանար ձեռք բերել ուսումնա-մարզական ինքնաթիներ, որոնք նույնպես կարելի է օգտագործել, որպես թեթև գրոհային ինքնաթիռներ։
Վերջերս Թուրքիան աֆրիկյան Նիգերիայի հետ TAI Hürkuş տեղական արտադրության երկտեղանոց տուրբովինտավոր տրենաժորների վաճառքի մասին գործարք է կնքել։ Հույս կա, որ հաջորդ անգամ Ադրբեջանը կգնի բազային տրենաժոր։
«Մենք կդառնանք կարևոր իրադարձությունների ականատեսներ [Ադրբեջան ինքնաթիռներ ներկրելու վերաբերյալ]» - դեկտեմբերի 4-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը։
Հաջորդ օրը Hürkuş-ը իրականացրել է դեպի Ադրբեջան առաջին փորձարարական թռիչքը։ Դրա հետ մեկտեղ, այն հանդիսանում է բազային տրենաժոր, նրա գործառույթները ներառում են նաև ընդհանուր նշանակության ռումբերի առկայությունը և թուրքական արտադրության ինտելեկտուալ միկրոզինամթերքի (ՄԱՄ) արձակումը, նույն սպառազինությունը, որն օգտագործվում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում:
Հունվարին Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել՝ ևս մեկ հայրենական արտադրության թեթև ուսումնա-գրոհային ինքնաթիռի TAI Hürjet-ի սերիական արտադրությանը։ Hürjet-ը ի տարբերություն Hürkuş-ի՝ կատարելագործված ռեակտիվ ուսումնա-մարզական և թեթև մարտական ինքնաթիռ է, այնպիսին, ինչպես հարավ կորեական T-50 Golden Eagle-ը, որը գտնվում է Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի, Իրաքի սպառազինության մեջ։ Ադրբեջանը նաև կարող է ձեռք բերել Hürjet մոդելը, հենց որ այն կոնվեյերից իջնի, որպեսզի ամրապնդի իր ավիացիոն հզորությունը, սովորեցնի նոր օդաչուներին և նրանց տրամադնի թռիչքի լրացուցիչ ժամանակ։
Բաքուն արդեն իր ռազմաօդային ուժերը այդպիսի թեթև ինքնաթիռներով համալրելու մեջ շահագռգռվածությունը է դրսևորել։ 2020 թվականի փետրվարին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը Իտալիայից կգնի ժամանակակից ռեակտիվ տրենաժորներ M-346, որոնք նույնպես հռթիռների հետ մեկտեղ կարող են հագեցվել ինտելեկտուալ ռումբերով և տարբեր արկերով։
Լուրեր և ենթադրություններ էին շրջանառվում, որ Բաքուն կարող է ոչ թե գնել ռուսական կործանիչներ այլև իր մերձավոր դաշնակից Պակիստանից, որպես իր հաջորդ կործանիչ ՝ ձեռք բերել JF-17 Thunder-ը։ JF-17-ը ավելի էժան է, իսկ նրա նոր տարբերակը՝ Block 3-ն հագեցված է էլեկտրոնային սկանավորման ակտիվ ճաղով (AESA) հագեցված ռադարով։ Ռեակտիվ JF-17 Block 3, կամ նույնիսկ Block 4 ինքնաթիռները կարող են վերջնական հաշվով ադրբեջանական Միգ-29-ին փոխարինել հաջորդ տասնամյակում։ Միևնույն ժամանակ, որոշ Hürjets-րը կարող էին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրել մինչև այն ժամանակ, քանի դեռ ձեռք չեն բերվել ավելի կատարելագործված նոր սերնդի ինքնաթիռներ:
Ադրբեջանը օգտագործում է նաև Սու-25 ինքնաթիռներ։ Թուրքիան այդ ինքնաթիռները արդիականացրել է տեղական և արտասահմանյան արտադրության զինամթերքի, ներառյալ մոտ 150 միլ գործունեության շառավղով թուրքական SOM թևավոր հռթիռի տեղափոխման համար, ինչը մերձակա օդային աջակցության այդ ինքնաթիռին տալիս է դիմակայելու հնարավորությունը։ Ինքնաթիռները հագեցվել են նաև բելառուսական Talisman էլեկտրոնային հակազդեցության բլոկներով, դրանց վերագրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ բարձր դիմացկունակությունը։ Սեպտեմբեր- հոկտեմբերին թուրքական սոցիալական ցանցերը խայտաբղվեցին խոսակցություններով այն մասին, որ Թուրքիան պլանավորել է գնել Վրաստանում կառուցված 50 Սու-25 ինքնաթիռ։ Թուրքական TRHaber ամսագրում հոդվածը հերքել է այդ խոսակցությունները։ Սակայն ցեկույցում նաև մեջբերվել են ավիացիայի հետազոտող Թոլգ Օզբեկի խոսքերը, ով ենթադրել է, որ Թուրքիան կարող է վրացական արտադրության նոր Սու-25-րը Ադրբեջանի համար հագեցնել թուրքական արտադրության զենքով։ Բաքուն ավելի վաղ իր մի շարք Սու-25 ինքնաթիռները Վրաստանից գնել էր 2002 թվականին։
Վրաստանը ունի բացարձակապես նոր Սու-25-ր ստեղծելու ամբիցիոզ պլաններ՝ առանց ինչ որ ռուսական կոմպոնենտների՝ Ge-31 Bora անվան տակ։ Bora-ի ֆյուզելաժը և թևերը կկառուցվեն Վրաստանում։ Իր ռազմաօդային ուժերի կազմի մեջ ներմուծելու հետ մեկտեղ, Վրաստանը հույս ունի այդ ռեակտիվ ինքնաթիռը արտահանել։ Վրաստանը արդիականացված Սու-25-ի փորձարկումը անցկացրել է անցյալ տարվա մարտ-ապրիլին։ Դրանք նշանակված են ինչպես մարտական, այնպես էլ ուսումնական թռիչքների համար։ Ինչպես արդեն նշել են վերլուծաբանները, Ge-31 նախագիծը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե Վրաստանը կարողանա շահագրգռված օտարերկրյա գործընկերներից ներգրավել զգալի ներդրումներ։
Միևնույն ժամանակ, երբ Իսրայելը և Ուկրաինան անվանվել են ամենահավանական թեկնածուներ՝ Ադրբեջանը նույնպես կարող էր լինել այդպիսին։ Նա կկարողանար վերաֆինանսավորել նախագիծը և հնարավոր է, նույնիսկ Tbilisi Aircraft Industries-ի հետ՝ Ge-31-ը իր մոդիֆիկացիաների հետ համապատասխան նոր տարբերակի ստեղծման մասին պայմանագիր կնքել, որոնց կարելի է հեշտությամբ միացնել թուրքական արտադրության զինամթերքը և համակարգերը։
Նման համաձայնությունը կարող էր բավարարել բոլոր մասնակիցների հավակնությունները։ Վերջիվերջո, դա Ադրբեջանի ռազմաօդային ուժերին կապահովեր նորագույն գրոհիչների հավաքակազմով, իսկ Վրաստանին՝ Ge-31-ը իրականության վերածելու համար անհրաժեշտ գումարներով։ Թուրքական զենքային արդյունաբերությունը նույնպես կողջուներ՝ իր մերձավոր կովկասյան դաշնակցին զենքի մատակարարման ևս մեկ շահավետ պայմանագիրը։







