Ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել
Քելբեջարի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել՝ Ադրբեջանի ՊՆ զորամասի զինծառայող Ջամալ Նիզամի օղլու Հուսեյնովի՝ հրազենից արձակված կրակոցի հետևանքով զոհվելու մասին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտնել է՝ զինդատախազի ավագ օգնական՝ Ադրբեջանի զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Ֆիրադ Ալիևը։
Ստացված տեղեկությունների հիման վրա՝ Քելբեջարի զինվորական դատախազության և ԱՀ զինվորական դատախազության դատաբժշկական փորձաքննության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, որպես իրեղեն ապացույց առգրավել է գործի համար նշանակություն ունեցող իրեր և կատարել են այլ անհրաժեշտ գործողություններ:
Փաստի առթիվ Քելբեջարի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են քննչական այլ գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է, և օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։