twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ինը տարի առաջ սկսվեցին ապրիլյան մարտերը՝ Ղարաբաղի համար

02 Ապրիլի 2025 09:20

Այսօր լրանում է ադրբեջանական բանակի ամենավառ պատմական հաղթանակներից մեկի՝ ապրիլյան մարտերի մեկնարկի  ինը տարին։
 
2016 թվականի ապրիլի 2-ին, ի պատասխան Հայաստանի զինված ուժերի սադրանքներին՝ ադրբեջանական զինուժը սրընթաց հակահարձակմամբ ջախջախեց հակառակորդին, ազատագրեց Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Աղդերեի շրջանների ավելի քան 2000 հեկտար օկուպացված տարածքները։ Ապրիլյան քառօրյա մարտերում ադրբեջանական բանակը 23 տարի անց հաղթանակի բերկրանքը պարգևեց մեր ժողովրդին:
 
Ադրբեջանի ԶՈՒ հակահարձակողական գործողության նպատակն էր՝ կանխել շփման գծի մերձակա ադրբեջանական բնակավայրերին սպառնացող վտանգը։ 2016 թվականի մարտից՝ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ինտենսիվացրին առաջնային գոտում գտնվող ադրբեջանական բնակավայրերի գնդակոծումը։
 
Լարվածությունը սրելու նպատակով հայկական ստորաբաժանումները գնդակոծում էին ինչպես մեր մարտական դիրքերը, այնպես էլ շփման գծի մերձակա բնակավայրերը: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդը ինտենսիվ կրակի ենթարկեց ադրբեջանական դիրքերը, ինչպես նաև թիրախավորեց խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանական կողմը որոշեց ձեռնարկել համարժեք միջոցներ և հակառակորդին պատասխան հարվածներ հասցվեցին։ Ոչնչացվեցին հայկական բանակի կենդանի ուժն ու զինտեխնիկան։
 
Ապրիլյան իրադարձություններում ռազմաճակատի ամենալարված ուղղություններն էին Աղդերե-Թերթեր-Աղդամը և Ֆիզուլին։ Ապրիլի սկզբին ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները՝ կարճ ժամանակում դիպուկ հարվածներով շարքից հանեցին առաջնագծում և խոր թիկունքում տեղակայված հակառակորդի ուժերը: Հաջող գործողությունների արդյունքում օկուպացիայից ազատագրվեցին Թալիշ գյուղի շրջակա բարձունքները, որոնք սպառնում էին Նավթալան քաղաքին։
 
Միաժամանակ, Հորադիզ քաղաքը թշնամու վտանգից պաշտպանելու համար, ազատագրվեց Լելեթեփե բարձունքը, որը հատուկ ռազմավարական նշանակություն ուներ, ինչը թույլ տվեց վերահսկողության տակ առնել ընդարձակ տարածք՝ Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ։
 
Մեր բանակի վճռական հարվածների արդյունքում ոչնչացվեց հակառակորդի շուրջ 30 տանկ, 25-ից ավելի հրետանային կայանք և այլ զինտեխնիկա, ոչնչացվեց 320 զինծառայող, ավելի քան 500-ը վիրավորվեց։ Վերահսկողության տակ վերցվեց Աղդերե-Մատաղիս ավտոճանապարհը։
 
Ապրիլյան հաղթանակը դարձավ՝ մեր մարտիկների մարտական ոգու, բանակի ու ժողովրդի միասնության մարմնավորումը։ Միջազգային հանրությունը հասկացավ, որ ռազմական ճանապարհով հնարավոր է ազատագրել օկուպացված տարածքները։
 
2023 թվականի հոկտեմբերի 15-ին նախագահ Իլհամ Ալիևը Խանքենդի քաղաքում բարձրացրեց մեր պետական դրոշը՝ խորհրդանշելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիովին ու վերջնական վերականգնումը։

Caliber.Az
Դիտումներ: 234

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն

172
23 Դեկտեմբերի 2025 08:44
2

Գյանջայի դատարան. Ավանեսյանը դատապարտվեցլ է 16 տարվա ազատազրկման

141
25 Դեկտեմբերի 2025 19:11
3

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

115
24 Դեկտեմբերի 2025 08:50
4

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

107
23 Դեկտեմբերի 2025 08:49
5

Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար

99
23 Դեկտեմբերի 2025 09:45
6

«Հայաքվեյի» բենզինային հիստերիան Ռևանշիստները նորից կռվում են իրականության հետ

81
24 Դեկտեմբերի 2025 19:21
7

Արդյունաբերություն, էներգետիկա, զբոսաշրջություն. Ղարաբաղը բացահայտում է իր ներուժը Նախագահ Ալիևի այցի արդյունքներով

77
25 Դեկտեմբերի 2025 17:08
8

Առավոտ, որը չպետք է այսպիսին լիներ Հարվածից մեկ տարի անց և առանց պատասխանատվության

74
25 Դեկտեմբերի 2025 12:07
9

Իլհամ Ալիևը դառնում է 64 տարեկան

57
24 Դեկտեմբերի 2025 09:43
10

Բաքուն և Անկարան համաձայնեցրել են 110 կետից բաղկացած տնտեսական համագործակցության ծրագիրը

48
23 Դեկտեմբերի 2025 11:29
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading