twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Գարադաղլը գյուղում տեղի ունեցած ողբերգությունից անցել է 33 տարի

17 Փետրվարի 2025 09:45

Այսօր լրանում է՝ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Գարադաղլը գյուղում հայկական ավազակախմբերի կողմից խաղաղ ադրբեջանցիների դեմ իրականացված ջարդի 33-րդ տարելիցը։
 
Ինչպես հիշեցնում է Сaliber.Az-ը, չորս տարի Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Գարադաղլը գյուղի բնակիչները հերոսաբար պայքարում էին հայ զավթիչների հարձակումների դեմ։ 1992 թվականի փետրվարի 17-ին գյուղը գրավվել և այրվել է։ Հայ օկուպանտները դաժան հաշվեհարդար են տեսել գյուղի բնակիչների նկատմամբ։
 
Գարադաղլը գյուղը գտնվում է մարզկենտրոնից 13 կմ արևմուտք՝ Խոջավենդ-Խանքենդի ճանապարհի մոտ, լեռների ստորոտին։ 1988 թվականին, երբ հայ անջատողականները սանձազերծեցին հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, սկսվեց Գարադաղլը գյուղի ողբերգությունը։ Գյուղացիներն անձնվիրաբար պաշտպանեցին հայրենի հողի յուրաքանչյուր թիզը, տասնյակ գյուղացիներ զոհվեցին՝ հայ հրոսակների հետ անհավասար մարտում։
 
1992 թվականի փետրվարի 14-ին Հայաստանի զինված ուժերը Խանքենդիում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդի աջակցությամբ հարձակում են ձեռնարկել Գարադաղլիի վրա։ 104 գյուղի բնակիչներ և 14 զինվորներ չորս օր անձնուրաց հետ են մղել հայկական զինված ուժերի հարձակումը։ Զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ մեկ կին։ Առանց զինամթերքի մնացած գյուղի պաշտպանները գերեվարվել են հայերի կողմից։
 
1992 թվականի փետրվարի 17-ին Գարադաղլը գյուղը գրավվել և այրվել  է հայ հրոսակների կպղմից։ Գյուղի 118 բնակիչ պատանդ է վերցվել, 33 մարդ գնդակահարվել է: Գերիներին խոշտանգել են, հայերը սպանել են ադրբեջանցի խաղաղ բնակիչներին.
 
Ընդհանուր առմամբ զոհվել է 68 մարդ, իսկ 50-ը մեծ դժվարությամբ փրկվել է թշնամու ձեռքից, սակայն նրանցից 18-ը հետագայում մահացել են՝ չդիմանալով գերության մեջ կրած ֆիզիկական և բարոյական խոշտանգումների հետևանքներին։
 
Ընդհանուր առմամբ, գյուղում սպանվել է 91 մարդ, այսինքն՝ Գարադաղլիի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը։ Գյուղում ավերվել է 200 բնակելի տուն,  մշակույթի տունը, դպրոցը, հիվանդանոցը։ Գյուղի շուրջ 800 բնակիչ փախստական է դարձել։
 
Գարադաղլիում տեղի ունեցած ողբերգությունը անվանում են երկրորդ Խոջալու։ Գյուղի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը սպանվել է
 
Նշենք, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին հաջորդած 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Գարադաղլը գյուղը գտնվել է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Սեպտեմբերի 19-20-ը Ղարաբաղում իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումներից հետո՝ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը գյուղի նկատմամբ։

Caliber.Az
Դիտումներ: 326

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

135
23 Հունվարի 2026 11:59
2

ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդ հիմնադրամը կիսվել է՝ Ադրբեջանի նախագահի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

120
23 Հունվարի 2026 22:54
3

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

116
24 Հունվարի 2026 10:25
4

«Խաղաղության խորհուրդ»-ը՝ Թրամփի արձագանքն է աշխարհում կայունության պակասությանը Փորձագետների կարծիքները՝ Caliber.Az կայքում

78
23 Հունվարի 2026 17:51
5

Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասը ժամանել է Ադրբեջան

73
23 Հունվարի 2026 10:29
6

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

72
24 Հունվարի 2026 13:20
7

ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը

71
23 Հունվարի 2026 11:06
8

Ալիևը սոցիալական ցանցերում կիսվել է Շվեյցարիա կատարած իր այցի կադրերով ՏԵՍԱՆՅՈՒԹ

69
23 Հունվարի 2026 09:40
9

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Յալչին Ռաֆիևի հետ

66
23 Հունվարի 2026 10:25
10

Համաշխարհային պատմություն և Ադրբեջան. այստեղ և հիմա Ազադ Ռզաևը՝ Caliber.Az-ի եթերում

66
23 Հունվարի 2026 09:52
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading