twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Սուտ՝ Հայաստանի Պնախարարությունից. մերկացնող փաստեր

08 Ապրիլի 2025 18:08

Մարտի 31-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի  Զինված ուժերը գնդակոծել են Սյունիքի մարզի Խնածախ գյուղը։ Հաղորդագրության մեջ պնդվում է, որ գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի շենք, սակայն զոհեր չեն եղել։ Այս տեղեկությունը հրապարակվել է նաև՝ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի սոցիալական ցանցերում, գրում է «Faktyoxla Lab»-ը։
 
Այս հրապարակումից հետո, նշված տեղեկատվությունը լայն տարածում է գտել հայկական բոլոր լրատվամիջոցներում,
 
Ինչպես նաև այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ են տվել այնպիսի հակաադրբեջանական «անձնավորություններ», ինչպիսիք են իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանը և Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, հայամետ քաղաքական գործիչ Վիտալի Միլոնովը։
 
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքելով այս տեղեկատվությունը՝ այն անվանել է հերթական ապատեղեկատվություն։
 
«Faktyoxla Lab»-ը հետազոտել է այս պնդումի ճշմարտությունը:
 
Այսպես, Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվության մեջ ասվում է, որ տան պատուհանում հրազենից արձակված կրակոցից բացված անցք կա, ինչպես նաև պատի վրա երևում է փոս ընկած տեղ և կա հարվածից դեֆորմացված փամփուշտ։
 
Սակայն  հետազոտության (բալիստիկ փորձաքննության) առավել ճշգրիտ անցկացման համար անհրաժեշտ են պատուհանի անցքի խորության ճշգրիտ չափումներ, ապակու բեկորների անալիզ (չգիտես ինչու հայկական կողմը ապակու բեկորները ցույց չի տվել) և դեֆորմացված փամփուշտի լաբորատոր ուսումնասիրություն։ Մանավանդ ներկայացված լուսանկարների հիման վրա անցկացված վիրտուալ փորձաքննության ընթացքում բացահայտվել են մի քանի անհերքելի փաստեր։
 
Խնածախ գյուղը Ադրբեջանի հետ պայմանական սահմանին Հայաստանի ամենամոտ տարածքն է։
 
Տեղեկատվության համար, երկու երկրների դիրքերի մերձեցումը ցուցադրող կադրերը, որոնք տարածվել են լրատվամիջոցներում, նկարահանվել են հենց այս գյուղի մերձակայքում գտնվող պոստում։
 
Մեթոդ 1. Փորձաքննություն աշխարհագրական դիրքի  օգտագործմամբ:
 
Ադրբեջանցի զինվորների դիրքը կարելի է ավելի պարզ տեսնել հայերի կողմից տարածած այս տեսանյութում։
 
Այս տեսանյութի նկարահանման կետի աշխարհագրական դիրքը մենք որոշում ենք հետևյալ կերպ.
 
Սա գյուղի տեսարանն է ադրբեջանցի զինվորների դիրքից։ Կադրերը նկարահանվել է Ադրբեջանի հանրային հեռուստատեսության՝ İTV-ի կողմից։
 
Մեզ տրամադրված լուսանկարում պատուհանից տեսանելի ռելիեֆը գտնվում է İTV-ի նկարահանած տեսանյութի ձախ կողմում։
 
Իսկ ներքևում կարող եք տեսնել այն տան աշխարհագրական դիրքը, որի ուղղությամբ կրակ է բացվել.
 
Մեր կողմից պարզած տնից մինչև ադրբեջանցի զինվորների դիրքը հեռավորությունը կազմում է 565 մետր։
 
Սակայն, ինչպես հաստատում է İTV-ի նախկինում ներկայացված տեսանյութը, այդ դիրքից այն տունը, որի պատուհանին դիպել է փամփուշտը՝ չի երևում։ Հետևաբար մենք փնտրում ենք հնարավոր ամենամոտ ադրբեջանական դիրքը, որտեղից կարող էր կրակ բացվել այդ տան վրա։ «Google Earth»-ի միջոցով պարզեցինք, որ պատուհանի տեսանելի կետից մինչև ադրբեջանական տարածք հեռավորությունը կազմում է 2404 մետր։
 
Պատուհանին դիպած գնդակի հիման վրա կարելի է մոտավորապես պարզել, որ կրակոցն արձակվել է ԱԿ-74 մոդիֆիկացիայի (7,62×39 մմ) Կալաշնիկով ինքնաձիգից։ Կալաշնիկովի ինքնաձիգի մարտավարական և տեխնիկական բնութագրերում նշված է, որ նրա կրակի արդյունավետ հեռահարությունը կազմում է  800 մետր, իսկ փամփուշտների թռիչքի առավելագույն հեռահարությունը՝ մոտ 3000 մետր։
 
Եթե, ինչպես պնդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ ադրբեջանցի զինվորը կարողացել է նման ճշգրտությամբ հարվածել պատուհանին, որի չափը կազմում է ամբողջ տան 1/10-րդ մասը և 2404 մետր հեռավորությունից նման է լուցկու տուփի, ապա դա կարող է դառնալ ռեկորդների գրքում ներգրված փաստ։ Սակայն ո՛չ աշխարհագրական , ո՛չ ֆիզիկական չափումները, ո՛չ տրամաբանությունը չեն հաստատում նման իրավիճակի հավանականությունը։ Նման հեռավորության վրա նման ճշգրտությամբ կրակելը՝ հեշտ գործ չէ։ Կալաշնիկով ինքնաձիգով դա նույնիսկ անհնար է։ Մյուս մանրամասնությունները մենք կբացահայտենք հաջորդ մեթոդով:
 
Մեթոդ 2։ Փորձաքննություն ֆիզիկայի օրենքների կիրառմամբ։
 
Հրազենից կրակոցի արդյունքում ապակու վրա առաջանում են երկու տեսակի ճաքեր. համակենտրոն եւ շառավղային։
 
Քրեագիտության մեջ կրակոցի կետի փորձաքննություն անցկացնելու դեպքում, ելնելով ապակու վրա փամփուշտից առաջացած անցքի չափից, որոշվում են կրակոցի հեռավորությունը, անկյունը, ինչպես նաև օգտագործվող հրազենի տեսակը։
 
Այս պատկերները ցույց են տալիս մեծ (1) և փոքր գծեր (2), ապակու մի կտոր, որը պոկվել է կրակոցից հետո, ինչպես նաև ճաքերից գոյացած «կղզյակներ»։
 
Վերոնշյալ ողջ տեղեկատվությունը ներկայացված է կատարվածի ընդհանուր պատկերացում կազմելու նպատակով։ Անցնենք հիմա առանցքային կետին.
 
Հայկական կողմի ներկայացրած լուսանկարում հստակ երևում է պատուհանի ապակու վրա փամփուշտի անցք, ինչպես նաև պատի վրա գոյացած փոս։
 
Այս պատկերի վրա ներկայացվել է սխեմատիկ գծանկար, որը ցույց է տալիս այն անկյունը և ուղղությունը, որով արձակվել է գնդակը:
 
Եկեք համեմատենք երկու լուսանկարները.
 
Անկասկած, ցուցադրված պատուհանի փամփուշտի անցքը համապատասխանում է գծանկարում ներկայացված 5-րդ տիպին:
 
Քրեագիտական կանոնների համաձայն՝ ճաքերի շառավղային բաշխումը և գնդակի անցքի  դեպի ձախ անկյուն տեղափոխվելը ցույց են տալիս, որ կրակոցն արձակվել է հենց ձախ կողմից։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ կրակոցն արձակվել է մեր աջ կողմից։ Նման իրավիճակում հնարավոր է միայն մեկ եզրակացություն. կրակոցը չի եղել Ադրբեջանի կողմից։
 
Մյուս կողմից՝ պատի վրա փամփուշտի թողած անցքը, ապակու անցքի չափը, ինչպես նաև այլ գործոնները թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել այն ուղղության մասին, որտեղից արձակվել է կրակոցը։ Փորձենք բացատրել դա։
 
Խմբագրությունը, փորձելով օբյեկտիվ վերլուծություն իրականացնել, դիմել են օտարերկրյա փորձագետներին։ Արդյունքում ստացվել է հետևյալ եզրակացությունը.
 
Վնասված ապակին վերլուծելիս առանձնանում են երեք ուշագրավ տարրեր։
 
1. Կենտրոնական ճեղք (փամփուշտի վնաս և ապակու ճաքեր)
Ճեղքի եզրերը հարթ են, իսկ ճաքերն ինքնին հստակ երևում են, ինչը ցույց է տալիս, որ փամփուշտը արագ է անցել ապակու միջով։ Կենտրոնում հստակ տեսանելի անցքը ցույց է տալիս, որ ապակին զրահապատ չի եղել, բայց փամփուշտը հարվածի ժամանակ ենթարկվել է աննշան դեֆորմացիայի։
 
2. Ճառագայթային ճաքեր։
 
Սովորաբար երկար և հստակ սահմանված գծերը ձևավորվում են բարձր կինետիկ էներգիայի դեպքում: Որքան շատ են նման ճեղքերը, այնքան մեծ է ապակու հետ փամփուշտի կպչելու արագությունը։
 
Այս կապակցությամբ ներկայացնում ենք՝ տարբեր հեռավորությունների վրա Կալաշնիկով ինքնաձիգից արձակված գնդակի կինետիկ էներգիայի վերաբերյալ տվյալներ:
 
Եթե ուշադիր դարձնել աղյուսակին, ապա կարող եք տեսնել, որ 1000 մետրից ավելի հեռավորության դեպքում փամփուշտի կինետիկ էներգիան զգալիորեն նվազում է՝ հասնելով մոտ 12 կգ.մ/վ մակարդակի: Այսինքն,  մեր օրինակում երևում է, որ փամփուշտը բարձր կինետիկ էներգիայով է անցել ապակու միջով։ Հակառակ կողմում ապակու փոքր ելուստները, մասնիկները և նյութի նետումը (որոնք տեսանելի են անցքի շրջակայքում) ցույց են տալիս, որ գնդակը ծակել է ապակին։
 
3. Համակենտրոն ճաքեր և ապակու բեկորներ
 
Սա թույլ է տալիս եզրակացնել, որ, եթե կրակոցն արձակվել է AK-74 (5,45×39 մմ) զենքից:
 
1. Եթե կրակոցը արձակվեր շատ մոտ տարածությունից (մինչեւ 50 մ), ապա ճաքերը կլինեին ավելի խոշոր, և ապակու մեծ կտորները դուրս կընկնեին։ Այստեղ մենք չենք տեսնում դա:
 
2. 50-ից 150 մ հեռավորությունից կրակելու դեպքում առաջանում են միջին չափի ճաքեր, սակայն գնդակը բարձր ցուցանիշներով է թափանցում թիրախի մեջ։
 
3. 200 մ-ից ավելի հեռավորության վրա ապակին կլանում է ավելի շատ էներգիա՝ թողնելով ավելի քիչ նկատելի ճաքեր։
 
Այսպիսով, ելնելով անցքի ձևից, ճաքերի քանակից և ապակու արտանետումից՝ կարելի է ենթադրել, որ կրակոցն արձակվել է 100-150 մետր հեռավորությունից։
 
Այս համատեքստում հիշատակման է արժանի նաև՝ Պակիստանի դատական փորձաքննության ազգային գործակալության կողմից իրականացված մեկ այլ փորձը։ Նրանք ուսումնասիրել են կրակոցի հեռավորությունը որոշելու հնարավորությունը՝ ելնելով տարբեր հեռավորություններից կրակելու դեպքում առաջացած ապակու անցքերի չափերից։
 
Փորձի արդյունքում պարզվել է, որ ապակու մեջ առաջացած անցքի չափը փոխվում է կախված հեռավորությունից։ Օրինակ, 30 մմ տրամաչափի ատրճանակից կրակելու դեպքում, փամփուշտի ստեղծած անցքի տրամագիծը համապատասխանաբար փոխվում է՝ կախված հեռավորությունից։ Այսինքն, եթե մոտ հեռավորության վրա գրանցվում է ավելի մեծ չափսի անցք, ապա հեռավորության մեծացման հետ անցքի չափը նվազում է:

Նմանատիպ փորձ են անցկացրել AK-47 ինքնաձիգով, և արդյունքները հաստատել են՝ այս զենքի փորձարկումների ժամանակ ստացված տվյալները։ Այսպիսով, եզրակացություն է արվել. որոշելով փամփուշտի տրամաչափը և հարվածի անկյունը՝ հնարավոր է սահմանել կրակոցի հեռավորությունը։ Դրա համար անհրաժեշտ է չափել ստացված անցքի տրամագիծը և այլ ցուցիչներ, որոնք այնուհետև համեմատվում են աղյուսակի հետ՝ հեռավորությունը որոշելու համար:
 
Եկեք այս փաստը ճշտենք մեր մյուս մեթոդի օգնությամբ։
 
Մեթոդ 3. Մաթեմատիկական հաշվարկներ։
 
Նախ հաշվարկում ենք փամփուշտի հետագծի երկարությունը՝ չհաշվառելով քամու դիմադրությունը.
 
Այստեղ V0x-ը՝ փամփուշտի սկզբնական արագությունն է (Կալաշնիկով ինքնաձիգի համար՝ 900 մ/վ), h-ը կրակակետի բարձրությունն է (1409 մետր), g-ն՝ազատ անկման (գրավիտացիոն հաստատուն) արագացումը՝ 9,8 մ/վ։
 
Առանց օդի դիմադրությունը հաշվի առնելու, այս պարամետրերի դեպքում կրակոցի հետագծի երկարությունը կազմում է 1512 մետր։
 
Այս բանաձևի մեջ լրացուցիչ հաշվի են առնում եղանակային պայմանները, ապակու դիմադրությունը, թռիչքի ժամանակը և գնդակի զանգվածը:
 
Այստեղ C-ն՝ փամփուշտի դիմադրության գործակից է (0,295), p-ն՝ օդի խտությունը (1,27 կգ/մ³), A-ն՝ փամփուշտի կտրվածքի մակերեսը (7,62 × 10⁻⁵ մ²), t-ն՝ թռիչքի ժամանակը (0,452 վրկ), m-ը՝ փամփուշտի զանգվածը (0,034 կգ):
 
Այս արժեքները բանաձևին ավելացնելով՝ ստանում ենք. 118,5 մետր:
 
Ստացված տվյաների համաձայն՝ հայկական կողմի տարածած լուսանկարում ցուցադրված պատուհանի ապակու վրա կրակոցը արձակվել է 118 մետր հեռավորությունից։ Դրանով հանդերձ, «Google Earth» հավելվածի համաձայն, Ադրբեջանի զինված ուժերի մոտակա դիրքը գտնվում է այդ տնից 2404 մետր հեռավորության վրա։ Այսպիսով, մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս 118 մետր հեռավորություն:
 
Ի դեպ, այն ընթերցողները, ովքեր չեն ցանկանում իրենց հոգնեցնել երկար մաթեմատիկական հաշվարկներով, կարող են օգտագործել առցանց բալիստիկ հաշվիչներ, ինչպիսիք են «Shooter's Calculator»-ը, նման հաշվարկները վիրտուալ ռեժիմում կատարելու համար:
 
Եզրակացություն.
 
 Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Խնածախ բնակավայրի իբրև գնդակոծության մասին Հայաստանի պնդումները ոչ մի իրական հիմք չունեն, հանդիսանում են լիովին սուտ և ապատեղեկատվական բնույթ են կրում;
 
- Սա համաշխարհային հանրությանը՝ շահարկումների և կեղծիքների միջոցով  մոլորության մեջ գցելու Հայաստանի ղեկավարության հերթական փորձ է։
 
-Այսպիսով, հայկական կողմը ձգտում է թաքցնել իր սադրանքները՝ պարբերաբար գնդակոծելով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև փորձելով անօդաչու թռչող սարքերի և դրոնների միջոցով հետախուզական թռիչքներ իրագործել մեր դիրքերի վրա։

 

Caliber.Az
Դիտումներ: 113

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

ԱԳՆ. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

225
12 Ապրիլի 2025 11:53
2

Աբրամյանը՝ Շուշայի հրթիռակոծության մասին. նրանց նպատակը բնակչությանը ոչնչացնելն էր

166
14 Ապրիլի 2025 16:56
3

Շարունակվում են սադրանքները սահմանին. հայերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական դիրքերը

153
12 Ապրիլի 2025 10:21
4

Վկան դատարանում պատմել է Խանքենդիում 1988 թվականի իրադարձությունների մասին

151
12 Ապրիլի 2025 09:34
5

Աբրահամյան. Երևանից զենքը ադրբեջանական տարածքներ ուղարկում էր Վազգեն Սարգսյանը

142
14 Ապրիլի 2025 21:03
6

Արևմտյան Ադրբեջանի իրողությունները քննարկվել են Անթալիայի ֆորումում

95
12 Ապրիլի 2025 12:42
7

Փաշինյանը շատախոսում է, Ադրբեջանը ակնկալում է գործողություններ Առանց Բաքվի պայմանների կատարման՝ խաղաղ պայմանագիր չի լինի

91
15 Ապրիլի 2025 11:00
8

Թուրք փորձագետ. խաղաղություն Հայաստանին ավելի շատ է պետք, քան Ադրբեջանին

90
12 Ապրիլի 2025 10:50
9

Թուրքական պարբերական. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

88
12 Ապրիլի 2025 11:04
10

Ալիևը հանդիպել է Սուդանի ղեկավարի հետ

84
12 Ապրիլի 2025 09:54
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading