twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ուկրաինական լրատվամիջոցները լուսաբանում են Ադրբեջանի նախագահի համաներման մասին նախաձեռնությունը

17 Դեկտեմբերի 2025 11:57

«Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ համաներում հայտարարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունը՝ ուկրաինայկան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է։
 
AZERTAC-ի փոխանցմամբ, ​​«Ուկրինֆորմ»  պետական լրատվական գործակալությունը, LB.ua, UA.news և այլ լրատվական պորտալները մի շարք նորություններ են հրապարակել այս թեմայով։ AZERTAC-ին հղում անելով՝ նյութերում նշվում է, որ մեր ինքնիշխանության վերականգնումը և Ադրբեջանի Սահմանադրության գերագույն իրավական ուժի հաստատումը ամբողջ երկրում՝ մեր ժողովրդի ամենամեծ պատմական հաղթանակն են հանդիսանում։
 
Հաշվի առնելով այս կարևոր պահը և հավատարիմ մնալով մարդասիրության և ողորմածության ավանդույթներին, հավատալով պատժից ազատման դաստիարակչական նշանակությանը, հույս ունենալով, որ պատժից ազատված անձինք խստորեն կհետևեն օրենքներին և ավանդ կներդեն մեր պետության զարգացմանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել համաներում հայտարարելու նախաձեռնությամբ։

Հոդվածներում նշվում է, որ համաներումը կվերաբերի ընդհանուր առմամբ ավելի քան 20,000  մարդու։ Կանխատեսվում է, որ ավելի քան 5000 դատապարտյալ կազատվի ազատազրկումից, նույն պատժին դատապարտված ավելի քան 3000 անձանց ազատազրկման ժամկետը կնվազի, ավելի քան 7000 դատապարտյալ կազատվի ազատության սահմանափակումից, իսկ մոտավորապես 4000 դատապարտյալ կազատվի ազատազրկման հետ չկապված այլ պատիժներից կամ պայմանական դատապարտումից։

Caliber.Az
Դիտումներ: 87

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading