Քաղաքականություն
A+
A-
Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օգնության համար
03 Հունվարի 2026 12:28
Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ 2025 թվականին ցուցաբերած օգնության համար։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի դիվանագետը այս մասին գրել է սոցիալական ցանցի իր էջում։
«Մենք (Ուկրաինան - խմբ.) շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և ընկերներին Ադրբեջանում և ամբողջ աշխարհում՝ 2025 թվականին ցուցաբերած աջակցության համար։ Մեր ընդհանուր նպատակը մնում է պարզ՝ ազատություն, արդար և ամուր խաղաղություն։ 2026 թվականին մենք կշարունակենք աշխատել՝ Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի խաղաղության ու անվտանգության համար։ Թող նոր տարին արդար խաղաղություն բերի բոլորի համար», - նշել է Գուսևը։
Caliber.Az
Դիտումներ: 108







