Քաղաքականություն
A+
A-
ԱԳ նախարար. Պարբերաբար հարցեր են ծագում Ղարաբաղում խաղաղապահների գործունեության հետ կապված
10 Մայիսի 2022 17:46
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն իրականացվել է եռակողմ հայտարարության համաձայն։ Նրանք կատարում են իրենց վերապահված գործառույթները։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով, ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշակի հարցեր, որոնք դեռևս կապված են Ղարաբաղում հայկական զորամիավորումների առկայության, այդ տարածքներ անօրինական այցերի հետ. «Այս դեպքում այդ գործողությունները հանդիսանում են քննարկման առարկա։ Ադրբեջանը հանդես է գալիս այս ոլորտում խնդիրների կարգավորման օգտին»։
Caliber.Az
Դիտումներ: 230