twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանը՝ Ալթայի ստվերում Քաղաքականություն՝ փիառի տարրերով

28 Հունիսի 2025 18:35

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-25-իը մասնակցել է՝ Գորնո-Ալտայսկի մոտ գտնվող Ռուսաստանի բոլոր եղանակների Մանժերոկ առողջարանում անցկացված միջազգային բնապահպանական համաժողովին: Այս միջոցառման շրջանակներում կայացել է՝ նրա հանդիպումը Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:
 
Հայաստանի վարչապետի այս այցը դարձավ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային իրադարձություն, հատկապես հաշվի առնելով առանց այդ էլ Երևանում հայազգի ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ և Փաշինյանի կողմից Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ Ռուսաստանի Դաշնությանը ուղղված մեղադրանքներով բարդացված՝ ռուս-հայկական հարաբերությունների ուղու վրա տեղի ունեցող իրադարձությունները:
 
Մեկնաբանելով այդ հանդիպման արդյունքները՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ վարչապետ Միշուստինը Հայաստանի կառավարության ղեկավարի հետ քննարկել է՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր. «Աշխատանքային զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք կենտրոնացել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացման վրա: Իհարկե, մեզ մտահոգում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության կրճատումը»:
 
Նրա խոսքով, վարչապետները քննարկել են, որ իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել. «Քննարկեցինք Հայաստանի Հանրապետությունում ռուսական ներդրումները։ Քննարկել ենք նաև Հարավային Կովկասի օրակարգին վերաբերող հարցեր. ընդհանուր առմամբ, զրույցը շատ օգտակար էր»։
 
«Մենք, իհարկե, քննարկում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության հարցերը և այդ տեսանկյունից ուշադրություն ենք դարձնում նրան, թե ինչպես են նման որոշումները (Եվրամիությանը միանալու - նշ. խմբ.) կայացվում Հայաստանի Հանրապետությունում նորմատիվային և իրավական ոլորտում: Կան կառավարության որոշ ակտեր, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում», - ասել է Օվերչուկը։
 
Նրա խոսքով, մասնավորապես, խոսքը գնում է՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների չափանիշներին համապատասխան հավաստագրված սննդամթերքի ընդունմանը, որոնք չեն համապատասխանում ԵՏՄ-ի հավաստագրմանը։
 
«Ընդհանուր առմամբ՝ և սա նույնպես քննարկվել է՝ Հայաստանը տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում», - ընդգծել է նա։
 
Այսպիսով, Ռուսաստանի փոխվարչապետի խոսքերից հետևում է, որ կողմերը հիմնական ուշադրությունը հատկացրել են ռուս-հայական հարաբերությունների տնտեսական բաղադրիչին: Սակայն, և սա հայտնի փաստ է, այնտեղ որտեղ կա տնտեսություն, միշտ կա նաև քաղաքականություն: Եվ այս տեսանկյունից, Հայաստանի վարչապետի Ռուսաստանի Դաշնություն այցից կարելի է մի քանի եզրակացություններ անել։
 
Սկսենք նրանից, որ առաջինը՝ բնապահպանական միջոցառմանը մասնակցելը, ամենայն հավանականությամբ, կարելի է գնահատել որպես Հայաստանի վարչապետի կողմից մի տեսակ փիառ քայլ, ընդ որում նախատեսված ոչ այնքան Ռուսաստանի, որքան միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ-ի երկրների ուշադրության համար։ Սա բավականին հավանական է թվում նրա ֆոնին, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանը կընդունի COP17 կենսաբազմազանության համաժողովը։ Եվ, համապատասխանաբար,  էկոֆորումին Փաշինյանի ներկայությունը՝ մի տեսակ Հայաստանի կլիմայական օրակարգին նվիրվածության ցուցանիշ է, որը, անշուշտ, նոր բոնուսներ է խոստանում եվրոպացի գործընկերների կողմից։
 
Երկրորդը, վարչապետի այցը Ռուսաստանի Դաշնություն՝ հայկական իշխանությունների անհետևողական  քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը վաղուց արդեն ստացել է՝ «երկու աթոռի վրա նստելու փորձ» անվանումը։
 
Այստեղ հարկ է նշել, որ Փաշինյանը Ռուսաստան է մեկնել իր եվրոպական շրջագայությունից հետո, որի շրջանակներում նա այցելել է Բրյուսել և Փարիզ։ Իսկ  ահա Ալթայում Հայաստանի վարչապետը հաստատել է ԵԱՏՄ-ում մնալու Երևանի մտադրությունը, ինչպես նաև այն, որ չի պլանավորում լիովին խզել կապերը Ռուսաստանի հետ։
 
Երևի, սա և կա բազմավեկտորականություն հայկական ձևով։ Ի դեպ, այդ առնչությամ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օրերս բավականին հեգնանքով է խոսել «Մայակ» ռադիոկայանի եթերում։ «... Նրանք վարում են բազմավեկտորային քաղաքականություն, ինչպես իրենց է թվում», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից և ՇՀԿ-ին միանալու առնչությամբ ծրագրերը։
 
Մյուս կողմից, Մոսկվայում հիանալի հասկանում են, որ ինչքան էլ Հայաստանը երերալով քայլի՝ ռևերանս անելով Արևմուտքի կողմը՝ տնտեսապես նա միևնույն է լիովին կախված է Ռուսաստանից։ Եվ Ռուսաստանի Դաշնության ձեռքում կա այս գլխավոր հաղթաթուղթը, որը նա օգտագործում է նաև քաղաքական դաշտում։
 
Եվ այս համատեքստում միանգամայն կարելի է ենթադրել, որ Ալթայում քննարկման առարկա է եղել նաև Հայաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հարցը, քանի որ վերջինս առաջվա պես չի նշում՝ Սյունիքի մարզում (Զանգեզուր - նշ. խմբ.) դիվանագիտական ներկայացուցչության բացման հետաձգման պատճառները, չնայած այս մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներում հայտնվել է դեռ երեք տարի առաջ։
 
Եվ եթե դրան ավելացնենք այն, որ այս տարվա հունիսին Գյորուսում իր աշխատանք է սկսել Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, ինչը Կրեմլի աչքերում նման է Ռուսաստանին հակառակվող բացահայտ դեմարշի, ապա Ալթայում Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, հիշեցրել են, որ Մոսկվան դեռևս պահպանում է ռազմական ներկայությունը Հայաստանում։
 
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում օրակարգային հարցերի քննարկմանը, ապա այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է։ Մոսկվան, հատկապես վերջերս, բազմիցս հայտարարել է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին՝ առաջարկելով իր հարթակը բանակցային գործընթացի և խաղաղ պամանագրի ստորագրման համար։
 
«Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ դուրս գան պայմանագրի ստորագրմանը։ Դրանով հանդերձ, մենք պահպանում ենք մեր պատրաստակամությունը, եթե դրա պահանջարկ լինի, ցանկացած օգնություն ցուցաբերել այս գործընթացին», - օրերս հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
 
Այս ամենի շնորհիվ կան բացարձակ հիմքեր ենթադրելու, որ Ալթայի հանդիպման ժամանակ Միշուստինը նորից է հնչեցրել՝ հայ-ադրբեջանական հերթական բանակցությունների անցկացման համար հարթակ տրամադրելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությունը։ Այստեղ, ինչպես ասում են, Մոսկվան փորձում է հաղթել եվրոպական խաղաքարտը։
 
Ամփոփելով վերը նշվածը՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում գիտակցել, որ այսօրվա աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում իր սեփական անկախ արտաքին քաղաքականությունը երբեք չունեցած Հայաստանի՝ «բազմավեկտորականություն» կառուցելու հնարավորությունները գործնականում զրոյական են։ Մի երկիր, որը ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, մշտապես կախված լինելով աշխարհի ուժեղներից՝ դատապարտված է լինել ինչ-որ մեկի ֆորպոստը և քաղաքական փակուղին։
 
Եվ առաջիկայում այս աննախանձելի ճակատագրից խուսափելու համար՝ Փաշինյանը պետք է կատարի Ադրբեջանի հիմնավորված պահանջները և ստորագրի խաղաղ պայմանագիրը, որը Հայաստանին  թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսապես, և սկսել իր ուղին դեպի իրական անկախություն։ Եկել է ընտրելու ժամանակը...

Caliber.Az
Դիտումներ: 145

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ռուսական քաղաքականության նպատակները Ադրբեջանում 19-րդ դարի սկզբին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

540
15 Օգոստոսի 2025 18:47
2

Փոլ Գոբլը՝ Զանգեզուրի միջանցքի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական պայքարի մասին Caliber.Az-ի հարցազրույցը

166
16 Օգոստոսի 2025 14:16
3

TRIPP-ի էֆեկտը. Բաքուն, Վաշինգտոնը և Երևանը բացեցին դարպասները դեպի Եվրասիա Խասը և Բակտիգուլովը՝ Caliber.Az-ի եթերում

151
15 Օգոստոսի 2025 14:18
4

Chatham House. TRIPP-ի հաջողությունը մեծապես կախված կլինի Թուրքիայի և ԵՄ-ի աջակցությունից

111
15 Օգոստոսի 2025 12:53
5

Վաշինգտոնի արձագանքը. ո՞վ է վախենում Հարավային Կովկասում խաղաղությունից Մաթանաթ Նասիբովա

93
16 Օգոստոսի 2025 12:06
6

Այսպես Թրամփը կասեցրեց 907-րդ ուղղումը Մանրամասներ

86
15 Օգոստոսի 2025 15:25
7

ԱԱՀ ղեկավարը հերքել է կազմակերպության լուծարման մասին տեղեկատվությունը. դա բացարձակ սուտ է

81
15 Օգոստոսի 2025 17:18
8

Զանգիլանի օկուպացիայի վկաները ցուցմունք են տվել դատարանում

80
16 Օգոստոսի 2025 12:51
9

Սարգսյան և Բաբայան. երբ մահը վերածվում է գործարքի Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

61
18 Օգոստոսի 2025 09:57
10

Քելբաջարի օկուպացիայի վկաները շարունակում են ցուցմունք տալ դատարանում ԼՈՒՍԱՆԿԱՐ

54
15 Օգոստոսի 2025 09:15
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading