Ադրբեջան զբոսաշրջիկների թիվն աճում է
2024 թվականի հունվար-ապրիլին՝ Ադրբեջան մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 726,4 հազար մարդ, ինչը 38,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնում է Պետական վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ, նախահամաճարակային քառամսյա ցուցանիշի համեմատ, զբոսաշրջային հոսքի ծավալը 14,4%-ով պակաս է։
Ադրբեջան այցելած զբոսաշրջիկների մեծամասնությունը եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 28,8%, զբոսաշրջիկների 19%-ը՝ Թուրքիայից, 9,7%-ը՝ Իրանից, 8,4%-ը՝ Հնդկաստանից, 4,6%-ը՝ Վրաստանից, 3,1%-ը՝ Ղազախստանից, 2,4%-ական տոկոս՝ Սաուդյան Արաբիայից և Պակիստանից, 1,9%ը՝ ԱՄԷ-ից, 1,8%-ը՝ Ուզբեկստանից, 1,4%ը-ական տոկոս՝ Ուկրաինայից և Թուրքմենստանից, 1,3%-ը՝ Քուվեյթից, 1,2%-ը՝ Բելառուսից, 1,1%-ը՝ Չինաստանից, 11,5%-ը՝ այլ երկրներից։
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջան են այցելել 174 երկրների քաղաքացիներ։ Ժամանածների 71,1%-ըկազմել են տղամարդիկ, 28,9%-ը՝ կանայք։