Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել
27 Ապրիլի 2024 11:37
Ավարտվել են՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Սցենարի համաձայն՝ զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումները բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստության, դուրս են բերվել պահեստային տարածքներ և նշանակման վայրեր, որից հետո ապահովվել է՝ կառավարման մարմինների տեղակայումը տեղանքում և դրանց քողարկումը։
Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։
Զորավարժությունների ընթացքում զինծառայողները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։
Caliber.Az
Դիտումներ: 235







