Տարածաշրջան
A+
A-
Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Չեթին
17 Հունիսի 2022 17:30
Թուրքիան և Հայաստանը սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանը սատարում է դրան։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Բաքվի IX գլոբալ ֆորումում ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, որոնք քննարկում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղիները։
«Արդեն կայացել է հատուկ ներկայացուցիչների երեք հանդիպում, Ադրբեջանն այդ մասին տեղյակ է և աջակցում է այս գործընթացին»,- հայտարարել է Հիքմեթ Չեթինը։
Նա հիշեցրել է ոչ վաղուցվա պատմությունը, երբ Հայաստանը չբավարարվեց Ղարաբաղի օկուպացիայով և այլ ավելի հեռուն գնաց՝ գրավելով դրա շուրջ գտնվող 7 ադրբեջանական շրջանները։ Դրանից հետո Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը։
Caliber.Az
Դիտումներ: 126