Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը հաջորդ տարի դեսպանատներ կբացի երեք երկրներում
28 Դեկտեմբերի 2023 19:25
Հաջորդ տարի Ադրբեջանի դեսպանատներ կբացվեն ևս երեք երկրներում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, սպասվում է Թաիլանդում դեսպանության ստեղծում և աշխատանքի մեկնարկ։ «Միևնույն ժամանակ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները կսկսեն գործել Օմանում և Աֆղանստանում», - հավելել է նախարարը։
Caliber.Az
Դիտումներ: 129