Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ի խեղաթյուրված հրապարակումը ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում Թուրքմենչայի համաձայնագրի մասին խեղաթյուրված հրապարակումը։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զարմանք և ափսոասանք է առաջացնում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության սոցիալական ցանցի պաշտոնական էջում՝ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմանգ օրը՝ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին խեղաթյուրված տեղեկատվության հրապարակման փաստը։
Հարկ է հատուկ նշել, որ «Արևելյան Հայաստան» արտահայտությունը որևէ կերպ նշված չէ վերոնշյալ պայմանագրի տեքստում և, իհարկե, այդ փաստը քաջ հայտնի է ՌԴ ԱԳՆ պատմական փաստաթղթերի վարչությանը։
Մենք անհրաժեշտ ենք համարում վերացնել տեղ գտած խեղաթյուրումը և ակնկալում ենք՝ ՌԴ ԱԳՆ սոցցանցի պաշտոնական էջում նշված կեղծ տեղեկատվության համապատասխան ուղղում։








