Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում
28 Սեպտեմբերի 2022 13:36
Սեպտեմբերի 28-ին մեկնարկել է՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԱՀ բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի պաշտոնական այցը Վրաստան։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով։
Այցի շրջանակում կայանալիք հանդիպումներում նախատեսվում է քննարկել՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Caliber.Az
Դիտումներ: 80