Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի դեսպան. Խաղաղությունը շատ կարևոր է Հարավային Կովկասի համար
26 0Հոկտեմբերի 2022 16:18
Ադրբեջան-Վրաստան-Հայաստան համագործակցության եռակողմ ձևաչափը շատ կարևոր է տարածաշրջանային խաղաղության համար։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկենդերովը։
Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին՝ դեսպանն ընդգծել է. «Խաղաղությունը շատ կարևոր է ողջ Հարավային Կովկասի՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար»:
Նա նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման հասնելու համար պետք չէ կենտրոնանալ անցյալի վրա, պետք է մտածել ապագայի մասին։
Caliber.Az
Դիտումներ: 113







