twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանում կալանավորված զինծառայողների հետ կապված

17 Ապրիլի 2023 17:49

ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան նամակ է հղել համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, որպեսզի նրանք իրենց լիազորությունների շրջանակներում ուշադրություն նվիրեն՝ հայկական կողմում պահվող ադրբեջանցի զինծառայողների իրավունքների ապահովման հարցին։

Ինչպես Caliber.Az-ին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից, դիմումը պարունակում է պահանջ՝ ուսումնասիրել հայկական ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները, որոնք պատկերում են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչի կապակցությամբ՝ օմբուդսմենը նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական և Բաքվի գրասենյակներին։

Դիմումում նշվում է նաև նախօրեին ադրբեջանցի զինծառայողներին այցելած Հայաստանի օմբուդսմենի այն հայտարարությունը, որ նրանք խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ չունեն։ Նշվում է, որ լուսանկարներից և տեսանյութերից հետո, որտեղ հստակ երևում է ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնություն գործադրելը, Հայաստանի օմբուդսմենի այս հայտարարությունը չի արտացոլում իրականությունը և ուղղված է թույլ տված հանցագործությունները քողարկելուն, ինչը մտահոգություն է առաջացնում։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի օմբուդսմենը համառորեն պահանջում է՝ համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններից օպերատիվ արձագանքել այդ իրավախախտումներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում։

Դիմումում նշում է, որ միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ կատարված այս գործողությունների հետ մեկտեղ, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի դրոշը վիրավորելու վերջին փաստը հանդիսանում է՝ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանում լայնորեն քարոզվող ատելության քաղաքականության հետևանքը:

Եզրափակելով, օմբուդսմենը կոչ է արել աջակցել՝ ադրբեջանցի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների միջև տեսազանգ կազմակերպելուն, նրանց անվտանգության ապահովմանը և Ադրբեջան վերադառնալուն։

Caliber.Az
Դիտումներ: 139

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading