Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի զարգացումը
04 Մայիսի 2024 14:18
Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Միջին միջանցքի զարգացումը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
«Մենք հանդիպում ունեցանք Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի հետ, ով գտնվում է մեր երկրում։ Քննարկեցինք տրանսպորտի ոլորտում Ադրբեջանի և ԵՄ-ի համագործակցությունը, մասնավորապես՝ Միջին միջանցքի զարգացումը»,- ասվում է հրապարակման մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 397







