Ադրբեջանն ու Իտալիան քննարկել են ազատագրված տարածքների վերականգնման հարցում համագործակցությունը
Ադրբեջանի տնտեսութփյան նախարար Միքայիլ Ջաբբարովը հանդիպել է՝ Իտալիայի էկոլոգիական անցման նախարարության պետքարտուղարի տեղակալ Վաննի Գավայի հետ։
Այս մասին հինգշաբթի հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի տնտեսության նախարարությանը։
Նախարարությունից հայտել են, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իտալիայի միջև տնտեսական գործընկերության հաջող զարգացումը, հատկապես էներգետիկ ոլորտում, մտքեր են փոխանակվել այլընտրանքային էներգիայի, ազատագրված տարածքների վերականգնման և վերակռուցման ոլորտում համագործակցության շուրջ։
Միքայիլ Ջաբբարովը նշել է Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության հաջող զարգացումը, պետությունների ղեկավարների փոխայցելությունների և կապերի ընդլայնման համար շարունակվող բանակցությունների կարևորությունը։
Իր հերթին Վաննի Գավան ընդգծել է՝ տնտեսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ արդյունավետ քննարկումների կարևորությունը և կիսվել՝ գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությունների վերաբերյալ իր մտքերով։ Նա տեղեկացրել է Եվրոպայում բնական գազի աճող պահանջարկի, ինչպես նաև հումքի ներկրման նկատմամբ հետաքրքրության մասին և ընդգծել այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ համագործակցության կարևորությունը։