Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանն ու Ղազախստանը քննարկել են թվային արժույթի ստեղծման հարցը
01 Մարտի 2023 15:24
Ադրբեջանն ու Ղազախստանը քննարկել են թվային արժույթի ստեղծման հարցը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Twitter-ում գրել է՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԱԿԲ) նախագահ Թալեհ Քյազըմովը։
«Այսօր Ղազախստան աշխատանքային այցի շրջանակներում մենք հանդիպեցինք՝ Ղազախստանի Ազգային բանկի նախագահ Գալիմժան Պիրմատովի հետ։ Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք՝ Ադրբեջանի և Ղազախստանի կենտրոնական բանկերի միջև համագործակցության հետագա ուղղությունները։
Հանդիպմանը քննարկվել են նաև ներկայիս մակրոտնտեսական իրավիճակը, համաշխարհային տնտեսական գործընթացների ազդեցությունը երկրի տնտեսության վրա, դրամավարկային քաղաքականության գործիքների կատարելագործումը, վճարային համակարգերի զարգացումը, թվային արժույթի ստեղծումը և այլ հարցեր»,- գրել է Քյազըմովը։
Caliber.Az
Դիտումներ: 75