Ադրբեջանում աճում է շինանյութերի արտադրությունը
2022 թվականի հունվար-մարտին վերամշակող արդյունաբերությունում շինանյութերի արտադրության աճը կազմել է 83,8 տոկոս։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Պետական վիճակագրության կոմիտեին հղումով, դեղագործական ապրանքների արտադրությունը աճել է 67,4 տոկոս, ծխախոտի արտադրությունը՝ 4,5 տոկոս, թուղթը և ստվարաթուղթը՝ 26,5 տոկոս, քիմիական արդյունաբերությունում՝ 69,1 տոկոս, հագուստը՝ 50,2 տոկոս, ավտոմեքենաները, կցասայլերը և կիսակցասայլերը՝ 2,3 անգամ, էլեկտրասարքավորումները՝ 2,1 անգամ, տպագրական ապրանքները՝ 25,2 տոկոս, մեքենաները և պահեստամասերը՝ 23 տոկոս, նավթամթերք՝ 16,2 տոկոս, պատրաստի մետաղական արտադրանքը՝ 15,2 տոկոս, մետալուրգիական արտադրանքը՝ 34,9 տոկոս, ռետինե և պլաստմասե արտադրանքը՝ 27,3 տոկոս, պարենային ապրանքները՝ 9,4 տոկոս, համակարգչային և օպտիկական ապրանքները՝ 4,1 տոկոս, փայտանյութը և դրանցից ստացված արտադրանքը՝ 5,4 տոկոս: