Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանցի պատգամավորը Երևանում հայտարարություն է արել. մենք վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին
22 Փետրվարի 2022 13:05
«Բոլոր ռազմագերիները, բոլոր կալանավորները պատերազմի ավարտից հետո փոխանցվել են Հայաստանին»:
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովը՝ ելույթ ունենալով «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի երևանյան նիստում։
«Ներկայումս բոլոր դատվողները կալանավորվել են պատերազմից հետո: Այս բոլոր ընթացակարգերն իրականացվել են միջազգային իրավունքի շրջանակներում: Կուզենայի հիշեցնել չորս հազար ադրբեջանցիների մասին, որոնց ճակատագիրն անհայտ է Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո: Նրանք գերի են վերցվել և սպանվել: Այս հարցը քննարկվել է Եվրամիության հետ»,- ասել է Սոլթան Մամեդովը։
Caliber.Az
Դիտումներ: 516