twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Ադրբեջանցիների արտաքսումը ժամանակակից Հայաստանի տարածքից՝ անարդարություն է» Արեւմտյան Ադրբեջանի համայնքը պահանջ է առաջադրել Հայաստանին

12 Հունվարի 2023 17:42

Արեւմտյան Ադրբեջանի համայնքը ուղերձ է հրապարակել։

Ինչպես համայնքում հայտնել են «APA» -ին, ուղերձում ասվում է.

«1989 թվականին, որպես «Ադրբեջանի փախստականների ընկերություն» հիմնադրված և 2022 թվականին «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվանում ստացած մեր կազմակերպությունը ներկա ժամանակ զբաղվում է ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ, որոնք վտարվել են դարերով իրենց պատմական հայրենիքը հանդիսացող և այսօր Հայաստան կոչվող տարածքից։

Ժամանակակից Հայաստանի տարածքից ադրբեջանցիների արտաքսումը՝ իր քաղաքական, իրավական և մարդասիրական մասշտաբներով պատմության մեջ հավասարը չունեցող անարդարություն է։

Ադրբեջանցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, շատ դեպքերում, պետական մարմինների համակարգային գործունեության արդյունք է և իրականացվել են բռնությունների, զանգվածային ջարդերի ու մարդկության դեմ այլ հանցագործությունների, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ խախտումների ճանապարհով։ Այս գործընթացը հատկապես կատաղի և անողոք է եղել 1905-06, 1918-21, 1948-53 և 1988-91 թվականներին։ Այս գործողությունների հետևանքները, ինչպես նաև 1918-21 թվականներին «Հայաստանի Հանրապետություն», «Լեռնային Հայաստանի Հանրապետություն» կոչվող կազմավորումների, Խորհրդային Միության և մասնավորապես Զանգեզուրը և առավելապես ադրբեջանցիներով բնակեցված մյուս շատ այլ տարածքները Հայաստանին փոխանցած և Հայաստանից հարյուր հազարավոր ադրբեջանցիների արտաքսելու որոշումը ստորագրած՝ ԽՍՀՄ-ի տխրահռչակ առաջնորդ Իոսիֆ Ստալինի որոշումները, ինչպես նաև 1988-91թթ. Հայկական ԽՍՀ-ն դեռևս հիշեցնում են իրենց մասին։ 1991 թվականից անցկացված էթնիկ զտումների արդյունքում այս տարածքում բնակվում են բացառապես միայն հայեր։

Հայաստան կոչվող տարածքում ամենուր ոչնչացվել է ադրբեջանցիներին պատկանող պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում նաև մզկիթներն ու գերեզմանատները, փոխվել են աշխարհագրական անվանումները, ադրբեջանցիների նկատմամբ իրականացվել է համակարգային բնույթի ռասայական խտրականություն։ Ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումներին և այլ հանցագործություններին մասնակցած անձինք և նրանց գործողությունները Հայաստանում փառաբանվում են պետական մակարդակով։

Այս աննախադեպ անարդարությունը անպատժելիության զգացում է առաջացրել Հայաստանի իշխող շրջանակներում և նրանց դրդել է Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ տարածքային պահանջների, ուժի կիրառման, ռազմական օկուպացիայի, զանգվածային մասշտաբով լրացուցիչ էթնիկ զտումների և մարդկության դեմ այլ հանցագործությունների։

Հաղթանակը, որով 2020 թվականին ավարտվեց Հայաստանի ռազմական հարձակումների և օկուպացիայի դեմ Ադրբեջանի Հանրապետության ինքնապաշտպանական գործողությունը, կարևոր քայլ է դարձել արդարության վերականգնման ճանապարհին և ընդլայնել է երկու երկրների միջև խաղաղության հաստատման հնարավորությունները։ Մյուս կողմից, մեծ անարդարությունը կայանում է նրանում, որ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, այդ երկրում շարունակվում է մոնոէթնիկ պետականության, էթնիկական զտումների և համակարգված ռասայական խտրականության քաղաքականությունը, որը լուրջ սպառնալիք է ստեղծում ամուր խաղաղության հաստատմանը։

Մեր կազմակերպությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում եղել է ներկայիս Հայաստանից վտարված ադրբեջանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչը, լի է համայնքի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ իր գործունեությունը ավելի ակտիվորեն շարունակելու վճռականությամբ։ Հիմնվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի վրա՝ համայնքը ձգտում է ներկայիս Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և հավաքական իրավունքների ապահովմանը։

Միջազգային հանրության կողմից մարդու իրավունքների աճող կարևորությունը և Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ հայրենի հողեր վերադառնալու ձգտումները համայնքին ոգեշնչում են այդ գործունեությունը ավելի ինտենսիվ անցկացնելուն։

Հաշվի առնելով այս ամենը, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը».

- Հայաստանի կառավարությունից պահանջում է միջազգային գործընթացի շրջանակներում պայմաններ ստեղծել իր տարածքը համարվող աշխարհագրական վայրերից վտարված ադրբեջանցիների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովել նրանց անհատական և հավաքական իրավունքները այնտեղ վերադառնալուց հետո;

- շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը ապաստան տրամադրելու, ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների մասին հոգալու և նրանց խաղաղ զարգացման համար պայմաններ ստեղծելու համար, խնդրում է առաջիկայում ևս աջակցել արտաքսված ադրբեջանցիներին միջազգային գործընթացի շրջանակներում իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձին և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և հավաքական իրավունքների ապահովմանը։

- խնդրում է Միվորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ երկրներին, ՄԱԿ-ին և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններին աջակցել՝ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների՝ միջազգային գործընթացի շրջանակներում իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձին և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և կոլեկտիվ իրավունքների ապահովմանը»։

Caliber.Az
Դիտումներ: 143

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հունական քաղաքակրթության արա-փրկիչները «Հին աշխարհի հիստերիկները»

121
01 0Հոկտեմբերի 2025 11:46
2

Սանդուն՝ Ալիևի հետ հանդիպման մասին. քննարկեցինք մոլդովա-ադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը

103
03 0Հոկտեմբերի 2025 10:42
3

Հիքմեթ Հաջիև. Կոշտան շնորհավորել է Ալիևին և Փաշինյանին պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ

102
02 0Հոկտեմբերի 2025 13:20
4

Ռոբերտա Մետսոլան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը

100
03 0Հոկտեմբերի 2025 11:46
5

Ադրբեջան – Իտալիա. վստահության և ռազմավարության էներգիա Թեյմուր Աթաևի ակնարկը

97
01 0Հոկտեմբերի 2025 19:43
6

Ադրբեջանի հնագույն պատմությունը՝ հիմքերի հիմքն է «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

85
01 0Հոկտեմբերի 2025 19:39
7

Ալիևը և Փաշինյանը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրականացման վերաբերյալ ԹԱՐՄԱՑՎԱԾ/ԼՈՒՍԱՆԿԱՐ

85
02 0Հոկտեմբերի 2025 13:23
8

«T-260B» ինքնաթիռի վթար. Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել իր իտալացի գործընկերոջը

81
01 0Հոկտեմբերի 2025 19:30
9

Արևմուտքն ու Ռուսաստանը Փաշինյանի քաղաքականության մեջ՝ հնարավոր է արդյո՞ք հավասարակշռություն Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

81
01 0Հոկտեմբերի 2025 18:54
10

Դեյվիդ վան Վիլ. մենք հարգում ենք Ադրբեջանին և Հայաստանին որպես ՆԱՏՕ-ի գործընկերներ

74
01 0Հոկտեմբերի 2025 14:41
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading