twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Սոցիում
A+
A-

Աշխարհի խոշորագույն ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բաքվում Օդանավակայանում ահազանգ է հայտարարվել /ԼՈՒՍԱՆԿԱՐ

23 Դեկտեմբերի 2022 10:27

Դեկտեմբերի 23-ի առավոտյան Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում ահազանգ է հայտարարվել՝ կապված Qantas Airways ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի հետ։

Սինգապուր-Լոնդոն չվերթի Airbus A380 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ բեռնախցում ծխի պատճառով։

Caliber.Az-ը Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությանը հղումով հայտնում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բաքվի ժամանակով 07:08-ին, տւուժածներ չկան։ Ինքնաթիռում եղել է 356 ուղևոր։

Բաքվի օդանավակայանում հայտարարված ահազանգի կապակցությամբ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի։

Ներկայում անցկացվում է օդանավի զննում և կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի բոլոր պատճառները պարզելու համար։

Նշենք, որ Airbus A380-ն աշխարհում ամենամեծ սերիական երկհարկանի ինքնաթիռն է:

Հարկ է նաև նշել, որ աշխարհի ոչ բոլոր օդանավակայաններն են ի վիճակի ընդունել Airbus A380 ինքնաթիռը, դրա համար պետք է լինի բավական երկար և ամուր թռիչքուղի և օդանավը սպասարկելու համար անհրաժեշտ սարքավորումների առկայությունը:

Caliber.Az
Դիտումներ: 280

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading