Աքար. Մենք շարունակելու ենք աջակցել Ադրբեջանի արդար պայքարին
Թուրքիան կշարունակի աջակցել իր ընկերների, եղբայրների ու դաշնակիցների՝ առաջին հերթին Ադրբեջանի, ՀԿԹՀ-ի և Լիբիայի արդար պայքարին։
Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով, Թուրքիան միշտ կլինի իր ընկերների և դաշնակիցների կողքին։
«Մենք նպաստում ենք տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը: Մենք որոշել ենք էլ ավելի ամրապնդել մեր երկրի դիրքերը։ Հուսով եմ, որ մենք կարող ենք դա անել: Մենք վճռական ենք տրամադրված այս հարցում»,- ասել է նախարարը։
Աքարն ասել է, որ Թուրքիայի զինված ուժերը կշարունակեն պաշտպանել երկրի սահմանները և պայքարել ահաբեկչության դեմ։ «Մենք կշարունակենք սեփական ինքնաթիռների և տանկերի արտադրությունը, շահագործման կհանձնենք Քըզըլ Էլման։ Թուրքիայի զինված ուժերն ունեն տեխնոլոգիական հնարավորություններ և առավելություններ, որոնք աշխարհում շատ քիչ բանակներ ունեն»։